Գլեդվին Ջեբ
Գլեդվին Ջեբ | |
![]() | |
Կուսակցություն՝ | Լիբերալ կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Մագդալեն քոլիջ և Իթըն քոլեջ |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և դիվանագետ |
Դավանանք | անգլիկանություն |
Ծննդյան օր | ապրիլի 25, 1900[1][2][3][4][5] |
Ծննդավայր | Յորքշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Վախճանի օր | հոկտեմբերի 24, 1996[1][2][3][4][5] (96 տարեկանում) |
Վախճանի վայր | Հեյլսուորթ, Waveney, Սուֆոլք, Արևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() |
Հայր | Sydney Gladwyn Jebb?[6] |
Մայր | Rose Eleanor Chichester?[3] |
Զավակներ | Miles Jebb, 2nd Baron Gladwyn?[3], Vanessa Mary Jebb?[3] և Stella Candida Jebb?[3] |
Պարգևներ |
Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ, Բատի շքանշանի ասպետ, Թագավորական Վիկտորիական շքանշանի Մեծ Խաչի ասպետ և Սուրբ Միքայելի և Սուրբ Գևորգի Մեծ Խաչ շքանշանի ասպետ |
Հուբերտ Մայլս Գլեդվին Ջեբ, Գեդվինի 1-ին բարոն, առավել հայտնի է որպես Գլեդվին Ջեբ (անգլ.՝ Hubert Miles Gladwyn Jebb, 1st Baron Gladwyn; ապրիլի 25 1900 - հոկտեմբերի 24 1996), բրիտանացի դիվանագետ և քաղաքական գործիչ։ Գեդվին Ջեբը եղել է ՄԱԿ-ի առաջին գլխավոր քարտուղարը Մեծ Բրիտանիայից։ Մինչ գլխավոր քարտուղար լինելը՝ եղել է Մեծ Բրիտանիայի դեսպանը Թեհրանում և Փարիզում։ Մասնակցել է նաև Թեհրանի, Յալթայի և Պոտսդամի վեհաժողովներին։ 1945 թ-ի հոկտեմբերի 24-ից մինչ 1946 թ-ի փետրվարի 2-ը եղել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար։
Բովանդակություն
Վաղ կյանք և ընտանեկան կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիրբեկ Հոլից է, Սիդնի Ջեբի որդին: Կրթություն է ստացել Էթոն քոլեջում, հետո` Օքսֆորդի Մագդալեն քոլեջում` առաջին տեղ գրավելով Պատմություն առարկայից: 1929 թվականին նա ամուսնացել է Սինթիա Նոբելի` պարոն Սաքսթոն Նոբելի դստեր հետ, ումից նա ունեցել է մեկ որդի և երկու դուստրեր. որդին` Մայլսը, և դուստրերը` Վանեսան, ով ամուսնացավ պատմաբան Հյուջ Թոմասի հետ, և Ստելլան, ով ամուսնացավ գիտնական Ջոել դե Ռոսնայի հետ: Իր թոռնուհին` Տատիանա դե Ռոսնայը, միջազգային մակարդակի գրող է, ում գրքերը շատ լավ են վաճառվում:
Դիվանագիտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջեբը 1924 թվականին ընդունվել է Բրիտանական Դիվանագիտական ծառայություն, ուղարկվել է Թեհրան, որտեղ նա դարձել է հայտնի Հարոլդ Նիքոլսոնին և Վիթա Սաքվիլլե-Վեսթին: Հետո նա ուղարկվեց Հռոմ, ինչպես նաև, աշխատել է Լոնդոնի Արտաքին գործերի նախարարությունում, որտեղ նա ծառայում էր որպես դիվանագիտական ծառայության ղեկավարի անձնական քարտուղար:
Համաշխարհային երկրորդ պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
1940 թվականի օգոստոսին Ջեբը նշանակվել է Տնտեսության և Պատերազմի նախարար` ունենալով նաև ժամանակավոր քարտուղարի օգնական: 1942 թվականին նա նշանակվել էր Վերակառուցված մասնաճյուղի ղեկավարը և 1943 թվականին դարձել է խորհրդատու Արտաքին Գործերի նախարարությունում: Այս դերում նա մասնակցել է բազում միջազգային կոնֆերանսների, այդ թվում և` Թեհրանում, Յալթայում և Պոտսդամում:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար[խմբագրել | խմբագրել կոդը]
Համաշխարհային երկրորդ պատերազմից հետո Ջեբբը ծառայել է ՄԱԿ-ի Նախապատրաստական հանձնաժողովի քարտուղար, 1945 թվականի օգոստոսից մինչև 1946 թվականի փետրվարը եղել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար` մինչև առաջին գլխավոր քարտուղար Թրյուգվե Լիի նշանակումը: Ջեբը հիշվում է որպես ՄԱԿ-ի միակ գլխավոր քարտուղար, ով եղել է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի մշտական անդամ երկրից:
Դեսպան[խմբագրել | խմբագրել կոդը]
Վերադառնալով Լոնդոն` Ջեբբն աշխատել է որպես Արտաքին Գործերի նախարար` Էռնեստ Բեվինի տեղակալ: Նա Միացյալ Թագավորությունը ներկայացրել է Բրյուսելի պայմանագրի կոմիտեում անձնական դեսպանի պաշտոնով:
Ջեբբը 1950-1954 թվականներին ՄԱԿ-ում դարձավ Միացյալ Թագավորության դեսպան, իսկ Փարիզում` 1954-1960 թվականներին: Հետո նա բարկացած էր, որ գաղտնի բանակցությունները Բրիտանիայի, Ֆրանսիայի և Իսրայելի միջև Սուեզի ջրանցքի ներխուժման առաջընթացում 1956 թվականին տեղի են ունեցել Սեվրեսում առանց իր իմացության[7]: Ջեբբի վարվեցողության ձևերը ստիպում են Արտաքին գործերի նախարարարության քարտուղար Սելվին Լիոլդին ասել. «Դուք բարեկիրթ օրիորդ եք, պարոն Գլեդվին Ջեբբ» [8]:
Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջեբբը բակալավրիատն ավարտեց 1949 թվականին: 1960 թվականին Ջեբբը ժառանգաբար ստացավ Բարոն Գլեդվինի կոչումը և ներառվեց քաղաքականության մեջ` որպես Լիբերալ կուսակցության անդամ: Նա 1965-1988 թվականներին Լիբերալիստների կուսակցության ղեկավարի տեղակալն էր Լորդերի պալատում և Արտաքին գործերի նախարարության և պաշտպանության փոխխոսնակ: Որպես գործունյա եվրոպացի` 1973-1976 թվականներին նա աշխատել է Եվրոպական խորհրդարանի անդամ: Ջեբբը 1979 թվականին անհաջողաբար վիճարկել է Սուֆոլկի նստատավայրը Եվրոպական խորհրդարանում: Երբ հարցրել են, թե ինչու է նա միացել Լիբերալ կուսակցությանը վաղ 1960-ական թվականներին, նա պատասխանել է, որ Լիբերալները կուսակցություն էին առանց ընդհանրության, և, որ նա ընդհանուր էր առանց կուսակցության: Շատ Լիբերալների պես նա եռանդագին հավատում էր, որ կրթությունը բանալին էր սոցիալական բարեփոխումների:
Այլ գործունեություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջեբբը դարձել էր լավ խոհարար և երկար ժամանակ Բրիտանական կառավարության գինու կոմիտեի նախագահ: Որպես լավ կրակող, նա երբեք չի դադարել շահագրգռված լինել որսորդական միջոցառումներին:
Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջեբբը մահացել է 1996 թվականի հոկտեմբերի 24-ին 96 տարեկանում:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 SNAC — 2010.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Lundy D. R. The Peerage — ed. size: 717826
- ↑ 4,0 4,1 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
- ↑ 5,0 5,1 Munzinger-Archiv — 1913.
- ↑ Oxford Dictionary of National Biography / C. Matthew — Oxford: OUP, 2004.
- ↑ D. R. Thorpe (2010) Supermac: The Life of Harold Macmillan
- ↑ Thorpe, op.cit
|