Մ. թ. ա. 4-րդ դարում հիշատակվում է Haetumat անունով, ինչը ենթադրաբար, նշանակել է «կամուրջներ ունեցող»։ Ավելի ուշ շրջանում հունական աղբյուրներում հանդիպող Հերիմանթոս, ինչպես նաև այժմյան Հիլմենդ անվանումները, գտնում են, որ սկզբնական անվանման ձևափոխություններն են[4]։
Հիլմենդ գետը սկիզբ է առնում Բաբա լեռնաշղթայից, Իրանի տարածքում թափվում է Հանում գետը՝ ձևավորելով ճահճացած դելտա, որի վտակները հաճախակի ենթարկվում են փոփոխության։ Գլխավոր վտակը Առգանդաբն է։ Գետը հիմնականում սնվում է ձյան և սառույցի ջրերով։ Նկատելի է գարնանային-ամառային վարարում և ջրի մակարդակի նվազում աշնանային-ձմեռային ժամանակաշրջանում (երբեմն ջրի մակարդակը բարձրանում է ձնհալի արդյունքում)։ Տարեկան ջրի միջին հոսքը 200 մ³/վրկ է, ջրառատության դեպքում՝ 500-700 մ³, առավելագույնը 15000 մ³ վրկ, իսկ ձմռանը՝ 100-120 մ³ վրկ։ Ամենափոքր հոսքը եղել է նոյեմբերին՝ 97,4 մ³/վրկ, սեպտեմբերին լեռներից դուրս գալու դեպքում՝ 62,9 մ³/վրկ։ Միջին և ստորին հոսանքներում գետը ոռոգում է Ռեգիստան և Դաշտի-Մարգո անապատների միջև ընկած նեղ շերտը, ինչպես նաև՝ Գիրկուկի օազիսը։ Խիստ բնակեցված է Հելմանդ Դելտայի տարածքը, գետի ջրերը լայնորեն օգտագործվում են ոռոգման համար։ Հելմենդի վտակների վրա կառուցվել են մի քանի ջրամբարներ, որոնցից ամենակարևորը Սիստանական է։ Գետն անցնում է Սիստան և Գիռիշկ քաղաքներով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 404)։