Հինդուկուշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հինդուկուշ
Mountains in Afghanistan.JPG
Տեսակ լեռնաշղթա
Երկիր Flag of Afghanistan.svg Աֆղանստան և Flag of Pakistan.svg Աֆղանստան
Բարձրություն (ԲԾՄ) 7708 մետր մ
Երկարություն 800 կմ
Լայնություն 300 կմ
Մակերես 154 488 կմ²
Մեծագույն գագաթ Tirich Mir

Հինդուկուշ (պարսկերեն հինդու կուխ՝ հնդկական լեռ), լեռնային համակարգ Աֆղանստանում, Պակիստանում և Հնդկաստանում։

Երկարությունը մոտ 800 կմ է, լայնությունը՝ 50 - 300 կմ, առավել բարձրությունը՝ 7,708 մ (Տիրիչմիր լեռ)։ Հիմնական լեռնաշղթաներն են Բաբան, Պագմանը և բուն Հինդուկուշը։ Բաժանվում է Արևմտյան (3500 - 4000 մ գերակշռող բարձրություններով), Կենտրոնական (մինչև 6059 մ) և Արևելյան (6000 կմ-ից բարձր) մասերի։ Ծածկված է սառցադաշտերով (6200 կմ²)։ Ամենացածր լեռնանցքը Բարոգիլն է (3777 մ)։ Հինդուկուշը Ալպյան գեոսինկլինալային (ծալքավորման) մարզի հորստաանտիկլինորային մասնատված բարդ համակարգ է՝ ձևավորված նեոգենանթրոպոգենի ժամանակաշրջանում։ Բնութագրվում է ուժեղ սեյսմիկությամբ։

Mountains of Afghanistan.jpg

Ունի քարածխի, երկաթի, բազմամետաղների, ոսկու, ծծմբի, գրաֆիտի և այլ հանքեր։ Կլիման լեռնային է, չոր, մերձարևադարձային՝ լավ արտահայտված ուղղաձիգ գոտիականությամբ։ Տեղումների տարեկան քանակը 300 - 1000 մմ է, արևելյան ներքին գոգհովիտներում՝ մինչև 50 մմ։ Լանդշաֆտները տարածված են ուղղաձիգ գոտիականությամբ՝ կիսաանապատներից մինչև բարձրլեռնային նիվալ կամ ցուրտ անապատային գոտին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 413 CC-BY-SA-icon-80x15.png