Ահմադ Շահ Մասուդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ահմադ Շահ Մասուդ
حمد شاه مسعود
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 2, 1953(1953-09-02)
ԾննդավայրՋանգալակ գյուղ, Բազարակ, Փանջշերյան կիրճ, Աֆղանստանի թագավորություն
Մահացել էսեպտեմբերի 9, 2001(2001-09-09)[1] (48 տարեկան)
Մահվան վայրKhwaja Baha Wuddin, Տախար, Աֆղանստան
Քաղաքացիություն Աֆղանստան
Ազգությունտաջիկ
ԿրոնԻսլամ
ԿրթությունՔաբուլի համալսարան և Lycée Esteqlal?
Մասնագիտությունքաղաքական գործիչ և զորավար
Աշխատանքմոջահեդների դաշտային հրամանատար, Աֆղանստանի պաշտպանության նախարար
Զբաղեցրած պաշտոններMinister of Defence of Afghanistan?
ԿուսակցությունJamiat-e Islami?
Պարգևներ և
մրցանակներ
Իսմոիլի Սոմոնի շքանշան
ԵրեխաներAhmad Massoud?
 Ahmad Shah Massoud Վիքիպահեստում

Ահմադ Շահ Մասուդ (դարի՝ احمد شاه مسعود - Ahmad Šāh-e Mas'ūd, սեպտեմբերի 2, 1953(1953-09-02), Բազարակ, Աֆղանստան - սեպտեմբերի 9, 2001(2001-09-09)[1], Khwaja Baha Wuddin, Տախար, Աֆղանստան), մոջահեդների դաշտային հրամանատար, Աֆղանստանի պաշտպանության նախարար (1992-1996), Աֆղանիստանի ազգային հերոս, հայտնի է նաև «փանջշերյան առյուծ» մականվամբ։ Մասուդ՝ արաբերենից նշանակում է երջանիկ, ինչին նա արժանացել է Աֆղանստանի իսլամական ընդդիմության զինված առաջին հարձակման ժամանակ[2][3]։ Ըստ նրա որդու պատմածի՝ հենց այդ ժամանակ Մասուդ անունը նա ստացել է Աֆղանստանի իսլամական համայնքի առաջնորդներից մեկի կողմից՝ 1970 թվականին, երբ նա դեռ 17 տարեկան էր[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Քաբուլից հյուսիս՝ Փանջշերյան կիրճի Ջանգալակ գյուղում, թագավորական ոստիկանության գնդապետ Դոստա Մուհամեդ Խանի ընտանիքում[5], ով ազգությամբ տաջիկ էր։ Սովորել է Քաբուլի Էստեգլյալ (նշանակում է անկախություն) վարժարանում։ 1973 թվականին ընդունվել է Քաբուլի պոլիտեխնիկ ինստիտուտի շինարարության և ճարտարապետության ֆակուլտետը, սակայն արքայազն Դաուդայի դեմ հեղաշրջումից հետո 1973 թվականին գաղթել է Պակիստան՝ Փեշավար, որտեղ էլ միացել է իսլամական ընդդիմությանը, որը ղեկավարում էր Բուրխանուդդին Ռաբանին։ 1975 թվականին մասնակցել է Փանջշերյան ապստամբությանը, որը դեմ էր Դաուդայի դիկտատուրային[6]. հակամարտության ժամանակ վիրավորվում է ոտքից՝ թաքնվելով եգիպտացորենի դաշտերում և երջանիկ պատահականությամբ փրկվում կալանքից։ 1979-1989 թվականների Աֆղանական պատերազմի վետերան է. ընդդեմ նրան՝ խորհրդային բանակը 9 զինվորական օպերացիա է իրականացրել։ Հայտնի է նաև, որ նա մոջահեդների միակ հրամանատարն էր, ով 1982 թվականին խորհրդային բանակի հետ հաշտեցման է գնացել, երբ ԽՍՀՄ-ում դեռ նոր էր նախագահության անցել Յուրի Անդրոպովը։ «Եթե ինձ հնարավորություն ընձեռվի, Աֆղանստանին խաղաղություն կբերեմ»,- ասել է նա։

1988 թվականին Ահմադն ամուսնացել է իր մտերիմ օգնականի դստեր հետ, ունեցել են 6 երեխա։ Բուրխանուդդին Ռաբանիի հետ միասին գլխավորել է Աֆղանստանի իսլամական համայնքը՝ 90-ականների սկզբներին ցանկանալով հիմնել ոչ փուշտունյան առանձին պետություն հյուսիսային Աֆղանստանում։ 1989 թվականին, երբ խորհրդային զորքերը դուրս հանվեցին Աֆղանստանից, նա ղեկավարում էր Աֆղանստանի հյուսիս-արևելյան մասը, որտեղ գրեթե 2,5 միլիոն տաջիկ էր բնակեցված՝ Փարվան, Թախար, Բագլան, Բադաշխան նահանգներում, իսկ մայրաքաղաքը Թալուքան էր, որն անվանեցին Մասուդստան։ Այն ուներ սեփական կառավարություն, դրամ և 60000-անոց զորք։ 1992 թվականին Մասուդի և Դուստումի բանակը մտավ Քաբուլ և Մոհամեդ Նաջիբուլայի կառավարությունը ցրեց, այնուհետ Մասուդը դարձավ պաշտպանության նախարար։ Սկսվեց հակառակությունը Գուլբեդին Հեկմատյարի հետ, որ գտնվում էր մայրաքաղաքի արվարձաններում։ 1994 թվականի հունվարին Գուլբեդինը արդեն Դուստումի հետ դաշինքի մեջ սկսեց հակամարտությունը Մասուդի դեմ՝ Քաբուլը վերցնելու համար։ Հրետանային ռնբակոծություններից զոհվեցին մոտ 4000 խաղաղ բնակիչ[7]։ Թալիբների կողմից գրավվելուց հետո Մասուդիստանը 1996 թվականին մտավ Հյուսիսային դաշինքի մեջ, որը ղեկավարում էր Ահմադ Մասուդը։ 1999 թվականից գաղտնի համագործակցում էր Կենտրոնական հետախուզական վարչության հետ[8]։

Ջոկատների թիվ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականի սեպտեմբերի 9-ին երկու օտարերկրացի մահապարտներ, ձևանալով լրագրողներ և տեսախցիկներում գաղնտի պայթուցիկներ պահելով մահացու վիրավորում են Մասուդին, որը մահանում է հաջորդ առավոտյան[14]։ Ըստ տեղեկությունների Մասուդի մահը կազմակերպել էր Ուսամա բեն Լադենը՝ ամերիկացիների հետ համագործակցելու համար[15]։ Եվ այսպես թալիբների իշխանությունն Աֆղանստանում ավարտվում է, իսկ Մասուդիստտանը դադարում է գոյություն ունենալուց։ Թալիբների իշխանության անկումից հետո Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը Մասուդին հռչակեց Աֆղանստանի ազգային հերոս։ Մասուդի մահվան օրը տարեկան նշվում է Աֆղանստանում իբրև «Նահատակների օր» կամ «Մասուդի օր»[16]։

Բնավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասուդը հետաքրքրասեր էր, շատ էր սիրում լսել իմաստուններին և գիտուններին, անընդհատ հարցնում էր, ոչ մի որոշում առանց համոզվելու չէր կայացնում։ Ուշադիր էր, չէր սիրում չափազանց ինքնավստահությունը և այդպիսիններին զրույցի ժամանակ դնում էր անհարմար վիճակում։ Հաճելի զրուցակից էր, առանց անհարմարության կարելի էր շփվել հետը։ Գնահատում էր դաստիարակությունը ցանկացած միջավայրում՝ քաղաքային, գյուղական, հետևում էր վարքի կանոններին։ Սիրում էր կարդալ և միշտ իր կողքին գիրք ուներ։ Տիրապետում էր փուշտուին և ֆրանսերենին[17]։ Սիրած զենքը Կալաշնիկով ինքնաձիգն էր։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Сведения на военного лидера партии «Исламское Общество Афганистана» Ахмад Шаха
  3. Халед Хоссейни И эхо летит по горам. — М.: Фантом Пресс, 2013. — 480 с. — ISBN 978-5-86471-672-4
  4. «Ахмад, сын Ахмад Шаха». Афганистан.Ру. 2003 թ․ հոկտեմբերի 14. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 7-ին. «В 17 лет его отец взял себе псевдоним - это у афганцев в порядке вещей - «счастливый».»
  5. * * * Biography * * *Lion of Panjshir Ahmad Shah Massoud
  6. «Ввод войск в Афганистан можно считать ошибкой, но он был неизбежен :: Спілка ветеранів Афганістану (воїнів-інтернаціоналістів) Голосіївського р-ну м. Києва». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 10-ին.
  7. Gary Leupp: Meet Mr. Blowback, Gulbuddin Hekmatyar Արխիվացված 2010-06-28 Wayback Machine // counterpunch.org
  8. Джордж Теннет. «В центре шторма»
  9. 9,0 9,1 AFGHANISTAN: The Bear Descends on the Lion Արխիվացված 2013-08-22 Wayback Machine - TIME
  10. Самые влиятельные полевые командиры Афганистана 1979-1989 гг. Արխիվացված 2009-01-12 Wayback Machine // afganvro.ru
  11. Isby, David (1989). War in a distant country, Afghanistan: invasion and resistance. Arms and Armour Press. ISBN 0-85368-769-2., p.98
  12. «Офицеры разведотдела знакомили пограничников со справками по группировке Ахмада Шаха Масуда, которая насчитывала почти 10 тысяч человек». - Афганское измерение Արխիվացված 2014-03-03 Wayback Machine // «Граница России», № 6 (835), 8-14 февраля 2012
  13. Государственный и Политический строй Афганистана> // easttime.ru
  14. Документальный фильм о Масуде, 6:38
  15. Игорь Плугатарев. (16 апреля 2004). «Приказ: «Ликвидировать!»». Независимая газета. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 8-ին.
  16. Norland, Rod (2015 թ․ սեպտեմբերի 10). «Afghans Celebrate a National Hero, and Fighting Breaks Out». www.nytimes.com. Նյու Յորք Թայմս։.
  17. Ахмад Шах Масуд
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ահմադ Շահ Մասուդ» հոդվածին։