Աբդուլլա Աբդուլլա
Աբդուլլա Աբդուլլա փուշթու՝ عبدالله عبدالله | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 5, 1960[1] (62 տարեկան) |
Ծննդավայր | Քաբուլ, Աֆղանստանի թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | պարսկերեն |
Կրոն | իսլամ |
Կրթություն | Kabul Medical University? և Քաբուլի համալսարան |
Գիտական աստիճան | բժշկության դոկտոր[2] |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, ակնաբույժ, դիվանագետ և international forum participant |
Զբաղեցրած պաշտոններ | Minister of Foreign Affairs of Afghanistan? և Chief Executive Officer of Afghanistan? |
Կուսակցություն | National Coalition of Afghanistan? |
![]() |
Աբդուլլա Աբդուլլա (դարի՝ عبدالله عبدالله, սեպտեմբերի 5, 1960[1], Քաբուլ, Աֆղանստանի թագավորություն), աֆղան քաղաքական գործիչ, Աֆղանստանի արտաքին գործերի նախարար (2001-2006)։ 2014 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև 2020 թվականի մարտի 11-ը եղել է Աֆղանստանի վարչապետը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել Է Քաբուլում, տաջիկների ընտանիքում, ունեցել է 7 քույր և 2 եղբայր[3]։
Ավարտել Է Քաբուլի «Նադիրա» վարժարանը, 1984 թվականին՝ Քաբուլի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Աշխատել է Փեշավարի փախստականների հիվանդանոցում։ 1986-1992 թվականներին աշխատել է Փանջշերի կիրճի մոջահեդների գլխավոր բժիշկ, դաշտային հրամանատար Ահմադ Շահ Մասուդի և «Հյուսիսային դաշինքի» կողմից վերահսկվող տարածքներում առողջապահության վարչության պետ։ 1992 թվականին Պակիստանից վերադարձել է հայրենիք[4]։
2009 թվականին նախագահական ընտրություններում դարձել է ընդդիմության թեկնածու։ Ընտրությունների առաջին փուլում զբաղեցրել է երկրորդ տեղը՝ հավաքելով ձայների 30,59 տոկոսը՝ առաջին տեղը զիջելով Համիդ Քարզային, որն այդ պահին երկրի գործող նախագահն էր։ Երկրորդ փուլից քիչ առաջ հայտարարել է նախընտրական մրցապայքարից դուրս գալու մասին, և նախագահ է դարձել Համիդ Քարզայը։
2014 թվականին կրկին առաջադրել է իր թեկնածությունը նախագահական ընտրություններում, ապրիլի 5-ին կայացած առաջին փուլի արդյունքներով զբաղեցրել է առաջին տեղը` ստանալով ձայների 41,89 տոկոսը` առաջ անցնելով իր գլխավոր մրցակից Աշրաֆ Գանիից[5]։ Երկրորդ փուլի արդյունքներով նա պարտվել է Աշրաֆ Գանիին, սակայն չի ընդունել ընտրությունների արդյունքները։ Այնուամենայնիվ, 2014 թվականի սեպտեմբերին երկու հակառակորդներն էլ համաձայնագիր են կնքել, որի համաձայն նախագահի պաշտոնը զբաղեցրել է Գանին, իսկ Աբդուլլան կարողացել է իր կողմնակիցներին նշանակել մի շարք պետական պաշտոնների[6]։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ղազախստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի» մեդալ (2017)[7]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Clements F. Conflict in Afghanistan: A Historical Encyclopedia — ABC-CLIO, 2003. — P. 1. — ISBN 978-1-85109-402-8
- ↑ «National Coalition of Afghanistan | Dr. Abdullah Abdullah: In His Own Words»։ Արխիվացված է օրիգինալից 2014-06-12-ին։ Վերցված է 2020-08-25
- ↑ «Абдуллa Aбдулла» (ռուսերեն)։ ЦентрАзия
- ↑ Новости NEWSru.com :: Афганистан ждёт второй тур выборов президента, лидирует экс-глава МИД Абдулла
- ↑ BBCRussian.com, 21/09/14, «В Афганистане подписано соглашение о разделе власти»
- ↑ «АБДУЛЛА ПОЛУЧИЛ ЮБИЛЕЙНУЮ МЕДАЛЬ «25 ЛЕТ НЕЗАВИСИМОСТИ РЕСПУБЛИКИ КАЗАХСТАН»»։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-17-ին։ Վերցված է 2020-08-25
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Абдулла, Абдулла»։ Энциклопедия: Персоны. Страны. Темы։ ИТАР-ТАСС։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-22-ին։ Վերցված է 2019-05-22
|