Շաքարի արդյունաբերություն
| Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |

Շաքարի արդյունաբերություն, սննդի արդյունաբերության ճյուղ, որը միավորում է շաքարի ճակնդեղից և շաքարեղեգից շաքարավազ և ռաֆինացված շաքար արտադրող ձեռնարկությունները։ Արևադարձային և մերձարևադարձային գոտու երկրներում շաքարի արտադրության հումքը հիմնականում շաքարեղեգն է, որից շաքարի ստացումը հայտնի է եղել շատ վաղուց, իսկ արդյունաբերության արտադրությունը սկսվել է 16-րդ դարում Հնդկաստանում։
Հայաստանում շաքարի ճակնդեղի փորձնական մշակումը սկսվել է 1909 թվականին, իսկ արդյունաբերությանը՝ 1930 թվականին։ Սպիտակի շաքարի գործարանը հումքը ստացել է Ախուրյանի, Ամասիայի, Անիի, Արթիկի, Գուգարքի ու Սպիտակի շրջանների գյուղատնտեսական ձեռնարկություններից (շաքարի ճակնդեղ) և Կուբայից (շաքարեղեգ)։ 1953 թվականին շարք է մտել նաև Երևանի գինեքարային թթվի արտադրական ձեռնարկությունը, որն աշխատել է Արարատի գինու կոմբինատի արտադրական մնացորդների բազայի վրա։ Ճյուղի ձեռնարկություններում արտադրական պրոցեսները համալիր մեքենայացվում և ավտոմատացվում էին։ 1980 թվականին արտադրվել է 20,0 հազար տոնա շաքար, այդ թվում՝ շաքարի ճակնդեղից՝ 12,9 հազար տոնա։ Շաքարի ճակնդեղի (ֆաբրիկային) ցանքատարածությունները 1980 թվականին կազմել են 14,1 հազար հեկտար։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 472)։ |