Աջանտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աջանտա
մարաթհի՝ अजिंठा लेणी/गुहा
Ajanta (63).jpg
Հիմնական տվյալներ
ՏեսակԱյր
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
ՏեղագրությունՄահարաշտրա[1]
Ժառանգության կարգավիճակՀամաշխարհային ժառանգություն և Monument of National Importance?
Մակերես8242 հեկտար, 78 676 հեկտար
Կոորդինատներ: 20°33′4.8816000999943″ հս․ լ. 75°42′11.89440010001″ ավ. ե. / 20.551356000027777071° հս․. լ. 75.7033040000277850° ավ. ե. / 20.551356000027777071; 75.7033040000277850

Աջանտա - գլխավորապես բուդդայական տաճարավանքային համալիր Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում։

Աջանտայի կոթողները թվով քսանինն են, որոնք միակտուր են՝ փորված 78մետր բարձրությամբ մի ամբողջական ժայռի մեջ։ Աջանտայի հրաշալիքները դարեր շարունակ ծածկված են եղել բուսականությամբ ու անհայտ են մնացել։ Երբ բուդդայականությունը Հնդկաստանում անկում է ապրել, հավատացյալների թիվը պակասել է, իսկ վանականները լքել են այդ վանքերը ու տաճարները։ Այդ բոլորը պատահաբար հայտնաբերվել է 1829-ին, երբ այդ կողմերը հովազի որսի ելած անգլիացի զինվորները Աջանտայի ձորում հանդիպեցին այրերի մուտքին։

Աջանտայի տաճարները բուդդայական ժամանակաշրջանին են պատկանում։ Այդ տաճարների կառուցումը տևել է շուրջ ութ հարյուր տարի։ Սկսվել են մեր թվարկությունից երկու դար առաջ և շարունակվել մինչև մեր թվարկության ութերորդ դարը։ Դժբախտաբար այստեղ չի մնացել ոչ մի արձանագրություն, ոչ մի փաստաթուղթ, որոնք պատմեին թե ում կամքով ու նախագծով են կառուցվել այդ կոթողները։ Անհայտ են մնացել վարպետների ու կառուցողների անունները։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կամսար Ավետիսյան, Արևելքի մարգարիտը, Երևան, Հայպետհրատ, 1964, էջ էջ 35-41
  1. http://asi.nic.in/ajanta-caves/