Սուրբ Աստվածածին եկեղեցի (Չեննայ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
ՏեղագրությունՉեննայ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԱնվանվածՄարիամ Աստվածածին
Քարտեզ
Քարտեզ
 Armenian Church, Chennai Վիքիպահեստում

Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի, հայկական եկեղեցի Հնդկաստանի Չեննայ քաղաքում։ Հնդկական ենթամայրցամաքի ամենահին եկեղեցիներից մեկն է։ Հայտնի է իր զանգակատնով, որն ունի վեց զանգ։ Կոչվում է նաև Հայկական եկեղեցի և գտնվում է Չեննայի Հայկական փողոցում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մադրասի հայկական եկեղեցու խորանը

Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1712 թվականին[1] և վերակառուցվել 1772 թվականին։ Եկեղեցին չի գործել գրեթե կես դար, քանի որ շենքը խիստ վնասվել է տարերային աղետների հետևանքով։ Կալկաթայի հայկական համայնքի ջանքերով այն ամբողջովին վերականգնվել է և նորից օծվել 2008 թվականի նոյեմբերին[2]։

Մայքլ Սթիվենը եղել է եկեղեցու վերակացուն, մինչև 2004 թվականը[3]։ Հետագայում վերակացու է դարձել Թրևոր Ալեքսանդրը (2010)։

Եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Այցելուների համար բաց է ժամը 9-ից մինչև 14:30։
  • Ֆինանսավորվում է Հայ առաքելական եկեղեցու կողմից և աջակցություն է ստանում Կալկաթայի հայ եկեղեցու կոմիտեից։
  • Եկեղեցու շուրջը գտնվում են շուրջ 350 հայերի գերեզմաններ, որոնց մեջ է նաև հայտնի վաճառական Պետրոս Ոսկան Վելիջանյանի շիրմաքարը։
  • Եկեղեցու մոտ թաղված է «Ազդարար» հայերեն առաջին ամսագրի հիմնադիր, հրատարակիչ և խմբագիր Հարություն Շմավոնյանը։
  • Եկեղեցու հիմնական կառույցին կից զանգակատանը կան վեց մեծ զանգեր, որոնցով զանգահարում են ամեն կիրակի՝ առավոտյան 9:30։

Զանգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր չափեր ունեցող վեց զանգերը (21-26 դյույմ, յուրաքանչյուրի քաշը՝ շուրջ 150 կգ) համարվում են ամենամեծ և ամենածանր զանգերը Չեննայում։

Զանգերը ձուլվել են տարբեր ժամանակներում․

  • Հայերեն գրությամբ մի զանգը պատրաստվել է 1754 թվականին։ Վերափոխվել է 1808 և ունի նաև թամիլերեն գրություն։
  • Մյուս զանգի գրությունը նշում է, որ այն պատրաստվել է 1778 թվականին։
  • Եվս երկու զանգերի գրությունները փաստում են, որ դրանք նվիրվել են եկեղեցուն ի հիշատակ տասնիննամյա Էլիեզեր Շոմիեի, որը թաղված է եկեղեցու բակում։ Էլիեզեր եղել է Մադրաս քաղաքի (ներկայում՝ Չեննայ) հայ առաջավոր առևտրականի կրտսեր որդին, որին պատկանել է այն հողատարածքը, որտեղ ներկայում կանգնած է եկեղեցին։
  • Մյուս երկու զանգերը թվագրված են 1837 թվականով և ձուլվել են «Whitechapel Bell Foundry» ընկերության կողմից, որը հետագայում հայտնի է դարձել որպես «Mears & Stainbank», գրությունը՝ «Թոմաս Միրս, հիմնադիր։ Լոնդոն»։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Последние Армяне в Мадрасе
  2. Вновь освящена старинная армянская церковь в Ченнаи (Мадрасе) / Новости / Патриархия.ru
  3. «Economic Times Индии, статья: Последнее армяне». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]