Jump to content

Բալթյան երկրների հայոց թեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Ռիգա

Բալթյան երկրների հայոց թեմ[1] Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ Եվրոպայի տարածքում գտնվող, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին պատկանող թեմերից մեկը, որը ներկայացնում է առաքելական էստոնահայության, լատվիահայության և լիտվահայության հոգևոր կյանքը[2]։ Առաջնորդանիստը Ռիգայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է։ Թեմի առաջնորդն է Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը։

Բալթյան երկրների (Էստոնիա, Լատվիա, Լիտվա) հայ համայնքներում եկեղեցիներ հիմնվել են Խորհրդային Միության փլուզումից հետո, և դրանք, ինչպես և Ղազախստանի և Կենտրոնական Ասիայի (Ուզբեկստան, Տաջիկստան, Թուրքմենստան, Ղրղզստան) հայ համայնքների եկեղեցիները, ենթարկվել են Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմին։

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի 2020 թվականի հունվարի 24-ի կոնդակով բալթյան երկրների հայկական համայնքների (շուրջ 10,000 մարդ)՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմից առանձնացումով ստեղծվեց Բալթյան երկրների հայոց թեմը[2][2]։

Բալթյան երկրների հայոց թեմին պատկանում է երեք եկեղեցի՝ Ռիգայի սուրբ Գրիգոր Լուսավորիչ (1997), Վիլնյուսի սուրբ Վարդան (2006) և Տալլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ (1993)։ Դրանցից առաջինն առաջնորդանիստ է։ Երկրներում գործում են ծխական խորհուրդներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հայաստանի Հանրապետության կառավարություն (2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշում). «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանելու մասին (N 4 հավելված՝ Եկեղեցական այն կառույցների ցանկ, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը (հաստատված օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից, մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին նշումով) համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ)». arlis.am.
  2. 2,0 2,1 2,2 «Ստեղծվել է Բալթյան երկրների հայոց թեմ». hetq.am. Հետք մեդիա գործարան. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «hetq.am» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: