Jump to content

Հունգարիայի և Չեխիայի հոգևոր հովվություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հունգարիայի և Չեխիայի հոգևոր հովվություն[1], Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ Եվրոպայի տարածքում գտնվող կրոնական կազմակերպություններից մեկը, որը ներկայացնում է հունգարահայության, չեխահայության[2] և սլովակահայության հոգևոր կյանքը։ Ենթարկվում է Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակությանը (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին)։ Ներառում է երեք մայրաքաղաքների՝ Բուդապեշտի, Պրահայի և Բրատիսլավայի՝ շուրջ 10 հազար բնակիչ ունեցող հայ առաքելական համայնքները։ Հոգևոր հովիվն է Բարսեղ վարդապետ Փիլավչյանը[2]։

2004 թվականին գրանցվել է որպես «Հունգարիայի հայոց հոգևոր հովվություն», իսկ 2006 թվականից ստացել է ժամանակակից անունը[3]։ Հունգարիայում հայերը հաստատվել են ուշ միջնադարում, առավելապես հայտնի էր Տրանսիլվանիայի[4] հայ կաթողիկե համայնքը (ներկայումս Տրանսիլվանիան պատկանում է Ռումինիային

Բրատիսլավայում գործում է սուրբ Կատարինե, իսկ Պրահայում՝ սուրբ Հոգի հայկական եկեղեցիները։ Վերջինս գրանցում է ստացել ՀՀ դեսպանության օժանդակությամբ պաշտոնական Չեխիայի մշակույթի նախարարությունում 2013 թվականին մարտի 27-ին[2]։ Ի տարբերություն Հունգարիայի՝ Չեխիայի և Սլովակիայի հայ համայնքերը կազմավորվել են ոչ թե միջնադարում, այլ նորագույն շրջանում Խորհրդային Միության փլուզումից տարիներ անց[5]։ Եկեղեցիները հիմնադրվել են 21-րդ դարում։ Հունգարիայում կա նաև հայ կաթողիկե համայնք (Սուրբ Աստվածածին եկեղեցի

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հայաստանի Հանրապետության կառավարություն (2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշում). «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանելու մասին (N 4 հավելված՝ Եկեղեցական այն կառույցների ցանկ, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը (հաստատված օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից, մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին նշումով) համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ)». arlis.am.
  2. 2,0 2,1 2,2 «Չեխիայի հայ համայնք». cz.mfa.am. Չեխիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն.
  3. «ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅԱՆ ԹԵՄԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ 1995-2018 ԹԹ». etchmiadzinlibrary.am. Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» գրադարան.
  4. Ալիս Ալավերդյան (22 օգոստոսի 2012 թվական). «Հայերը Հունգարիայում». hayzinvor.am.
  5. Դիանա Գալստյան, Աննա Ժամակոչյան (29 հոկտեմբերի 2010 թվական). «Հարցազրույց Սլովակիայի հայ համայնքի և Եվրոպայի հայկական միությունների ֆորումի ղեկավար, դոկտոր Աշոտ Գրիգորյանի հետ». noravank.am. Նորավանք գիտակրթական հիմնադրամ.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: