Նորավանք գիտակրթական հիմնադրամ
Նորավանք գիտակրթական հիմնադրամ | |
---|---|
Տեսակ | գիտահետազոտական ինստիտուտ |
Երկիր | Հայաստան |
Հիմնադրված | 2000 թ. |
Նպատակներ |
|
Գլխադասային գրասենյակ | Երևան, Գարեգին Նժդեհի փողոց, շենք 23/1 |
Հիմնադրամի տնօրեն | Գագիկ Հարությունյան |
Կայք | noravank.am |
«Նորավանք» գիտակրթական հիմնադրամ ստեղծվել է 2000 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ։
Որպես ռազմավարական հետազոտությունների և նորարարական մշակումների կենտրոն՝ «Նորավանքը» ՀՀ առաջատար կազմակերպություններից է, որն աշխատում է արդի «ուղեղային կենտրոնների» ոճով։ «Նորավանքը» հրատարակում է «21-րդ ԴԱՐ» (հայերեն, ռուսերեն, անգլերեն), «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ համատեղ «Գլոբուս» ամսագրերը[1]։
Նպատակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրամի նպատակներն են՝
- ռազմավարական հետազոտությունների և գիտակրթական գործունեության իրականացումը
- Հայաստանի Հանրապետությունում և սփյուռքում գիտական մտքի համախմբումը
- մասնագետների պատրաստումը և վերապատրաստումը
- տեղեկատվական ցանցի ստեղծումը և հրատարակչական գործունեության իրականացումը
- գիտական սեմինարների, կոնֆերանսների, համաժողովների անցկացումը
Կենտրոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայագիտական կենտրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ (ղեկավար ` Արեստակես Սիմավորյան) խնդիրն է ուսումնասիրել Սփյուռքի հայ համայնքները և մշակել հայկական հանրության համախմբման մեթոդները։ Այս համատեքստում հատուկ ուշադրություն է դարձվում Հայության մտավոր, տեղեկատվական, կազմակերպչական, տնտեսական և այլ հնարավորությունների բացահայտմանը, գնահատմանը և դրանց կիրառման արդյունավետության բարձրացման ուղիների վերհանմանը։ Հայագիտական կենտրոնն իր աշխատանքներն իրականացնում է ՀՀ Սփյուռքի նախարարության և այլ կառույցների հետ համագործակցելով։
Տեղեկատվական հետազոտությունների կենտրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ (ղեկավար` Գագիկ Հարությունյան) աշխատակիցներն ուսումնասիրում են գլոբալ զարգացումները տեղեկատվական ոլորտում, Հայաստանի և հայկական հանրության տեղեկատվական անվտանգության խնդիրները։
Քաղաքական հետազոտությունների կենտրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ կատարվում է տարածաշրջանային աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական զարգացումների վերլուծություն՝ ՀՀ ազգային անվտանգության համատեքստում։
Ուսումնական կենտրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ (ղեկավար՝ Աննա Ժամակոչյան) կազմակերպում է հրատապ թեմաների շուրջ դասընթացներ և ամառային դպրոցներ։ Կենտրոնի նպատակն է Հայաստանի և հայկական հանրության տարբեր շրջանակներին ներկայացնել արդիական միջդիսցիպլինար բնույթ կրող պատկերացումները ազգային անվտանգության վերաբերյալ։
Հասցե
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրամի գտնվելու վայրն է՝ քաղաք Երևան, Գարեգին Նժդեհի փողոց, շենք 23/1։