Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակություն[1], Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երեք պատվիրակություններից մեկը, որը կազմավորվել է 19-րդ դարի վերջին, Ամենայն Հայոց Կաթողիկոս Մկրտիչ Ա Վանեցու կոնդակով։ Պատվիրակության կենտրոնն է Մանչեստր, 1907 թվականից՝ Փարիզ քաղաքը։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապես կոչվել է «Եվրոպայի հայրապետական պատվիրակություն», ընդգրկել է Եվրոպայի երկրների հայ հոգևոր համայնքները։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Արևելյան Եվրոպայի սոցիալիստական երկրների հայ համայնքները դուրս են եկել Եվրոպայի հայրապետական պատվիրակության կազմից, որն այնուհետև վերանվանվել է «Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակություն»։ Ներկայումս Հունաստանի, Բուլղարիայի և Ռումինիայի հայ եկեղեցիներն ունեն առանձին թեմեր, իսկ Ավստրիայի, Շվեդիայի, Հունգարիայի և Չեխիայի հոգևոր հովվությունները ենթարկվում են 1980 թվականին ստեղծված Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակությանը։

Ժամանակի ընթացքում առանձնացել են նաև Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի հայոց թեմերը։ Ներկայումս Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակության գերակայության ներքո են Բելգիայի, Հոլանդիայի հոգևոր հովվություն, Իտալիայի, Իսպանիայի և Պորտուգալիայի հոգևոր հովվությունները, Լյուքսեմբուրգի, Մալթայի հայ համայնքները։

2018 թվականի սեպտեմբերին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ․ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ և Սուրբ Աթոռում Հայ Եկեղեցու ներկայացուցիչ է նշանակվել Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշում, արտաքին հղում

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: