Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյան
Ընդհանուր տեղեկություններ
Ավազանի անունը Սարգիս
Եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Անուն Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյան
Տիտղոս Հյուսիսային Ամերիկայի Արևելյան թեմի առաջնորդ
Կառավարման սկիզբ 1990
Ծնվել է 1951, հուլիսի 4
Ծննդավայր Արաբկիր քաղաք, Թուրքիա
Ազգություն հայ
Հոգևոր աստիճան Արքեպիսկոպոս


Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյան (ավազանի անունը՝ Սարգիս, հուլիսի 4, 1951(1951-07-04), Արաբկիր, Մալաթիայի նահանգ, Թուրքիա), աստվածաբանության դոկտոր, Հյուսիսային Ամերիկայի Արևելյան թեմի առաջնորդ (1990 թ., առաջնորդանիստը՝ Նյու Յորքի Ս. Վարդան եկեղեցի)[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը ծնվել է 1951 թվականին Թուրքիայի Արաբկիր քաղաքում: Նախնական կրթությունը ստացել է Ստամբուլի Սուրբ Խաչ դպրեվանքում, 1967-1971 թթ. սովորել է Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց դպրեվանքում և ընծայարանում: 1971 թվականին ձեռամբ Երուսաղեմի պատրիարք Եղիշե արքեպիսկոպոս Տերտերյանի` ձեռնադրվել է կուսակրոն քահանա, 1973 թվականին ստացել է վարդապետի աստիճան[2]: Պաշտոնավարել է իբրև Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանի և ընծայարանի փոխտեսուչ, այնուհետև ուսումը շարունակել է Նյու Յորքի Ընդհանուր հոգևոր ճեմարանում, Մինեապոլիսի Սուրբ Ժան համալսարանում, Հռոմի Գրիգորյան համալսարանում և Օքսֆորդի Արևելյան հիմնարկում: Դասախոսություններով հանդես է եկել ԱՄՆ-ում, Իտալիայում, Անգլիայում, Գերմանիայում, Երուսաղեմում, Հայաստանում: Ուսումնասիրություններ է կատարել Վենետիկի Մխիթարյանների և Երուսաղեմի գրադարաններում, Երևանի Մատենադարանում, միաժամանակ հովվական գործունեություն է ծավալել Ստամբուլի, Յաֆֆայի, Հայֆայի, Ռամլեի և ԱՄՆ-ի տարբեր շրջաններում[3]:

1990 թվականի մայիսին ընտրվել է Հյուսիսային Ամերիկայի Արևելյան թեմի առաջնորդ: 1990 թվականին ձեռամբ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռնադրվել է եպիսկոպոս: 1992 թվականին ստացել է արքության պատիվ[3]:

Խաժակ սրբազանն ընդգրկվել է մի շարք կրոնական և բարեսիրական կազմակերպությունների ղեկավար մարմիններում, մասնավորաբար «Եկեղեցիների Ազգային Խորհուրդ», «Եկեղեցիների Միջազգային Խորհուրդ», «Խղճմտանքի Կոչ», «Կրոնն Ամերիկյան Կյանքում», «Ազգային տոհմիկ կազմակերպություններ», Ամերիկայի Ս. Գրական Ընկերակցություն» կազմակերպություններում, նախագահում է «Հայ օգնության ֆոնդ» բարեգործական կազմակերպությունը:

Հոգևոր Գերագույն Խորհրդի անդամ է, արժանացել է տարբեր երկրների գիտական և ուսումնական հաստատությունների պարգևների, այդ թվում՝ 2004 թվականին՝ ՀՀ ԳԱԱ ոսկե մեդալի[4]: Գեղարվեստի պետական ակադեմիայի պատվավոր պրոֆեսոր է[3]:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ինչու ենք սիրում Աստծուն: Ավետարան մանուկների համար: / Վերապատմ.՝ Անանիա եպս. Արաբաջյան; Առաջաբ.՝ Խաժակ արք. Պարսամեան; Խմբ.՝ Պ. Շահբազյան, Ս. Էջմիածին: տպ. Մայր Աթոռ Ս. Էջմիածնի, 1995:
  • Ինչու ենք սիրում Աստծուն : Ավետարան մանուկների համար / Վերապատմ.՝ Անանիա եպս. Արաբաջյան; Առաջաբ.՝ Խաժակ արք. Պարսամեան; Խմբ.՝ Պ. Շահբազյան, Ս. Էջմիածին : տպ. Մայր Աթոռ Ս. Էջմիածնի, 1996:
  • Ինչու ենք սիրում Աստծուն : Ավետարան մանուկների համար / Վերապատ.՝ Ա.Ե. Արաբաջյանը ; Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Արաբաջյան, Անանիա, եպիսկոպոս [վերապատմ.] | Պարսամյան, Խաժակ արքեպիսկոպոս [առաջաբ.] | Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Էջմիածին : Ա. հ, 2002:
  • Հայաստանեայց եկեղեցին նոր հազարամեակի սեմին: Ա. Հայաստանեայց եկեղեցւոյ դերը արտասահմանի մէջ: Բ. ամերիկահայութեան ընկերամշակութային կացութիւնը: / Խ. Պարսամեան, Նիւ Եորք: Ա. հ., 1999:
  • The calendar of the Armenian church. / Kh. arch. Barsamian, by Barsamian Khajag Archbishop (Պարսամյան Խաժակ Արք.)New York: St. Vartan Press, Diocese of the armenian church of America, 1995.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]