Շվեդիայի հոգևոր հովվություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շվեդիայի հոգևոր հովվություն[1], Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ Եվրոպայի տարածքում գտնվող կրոնական կազմակերպություններից մեկը, որը ներկայացնում է շվեդիահայության հոգևոր կյանքը[2]։ Ենթարկվում է Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակությանը (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին)։ Կենտրոնն Ուփսալա քաղաքում է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեդահայ համայնքում կրոնական կյանքը սկսել է ձևավորվել երկրում հայկական մշակութային միությունների ստեղծմանը զուգընթաց։ Հայ հոգևորականները 1970 թվականի կեսից ժամանակ առ ժամանակ այցելել են Շվեդիայի հայ համայնք, պատարագ մատուցել և կնունք կատարել։ Ստոկհոլմում, Ուփսալայում, Բութշիրկայում գործում են Հայ եկեղեցու խորհուրդներ։ Տարբեր ժամանակներում Շվեդիայում աչքի են ընկել նշանավոր հայ հասարակական ու մշակութային գործիչներ, որոնց նախնիները այստեղ էին տեղափոխվել Մերձավոր Արևելքի երկրներից, ապա՝ նախկին Խորհրդային Միությունից, այդ թվում՝ Հայաստանից[3]։

Մինչև 1998 թվականը կրոնական կազմակերպությունը հայտնի էր որպես «Շվեդիայի Հայոց հոգևոր տեսչություն»[4]։ Ի տարբերություն սկանդինավյան մյուս երկրների՝ հոգևոր հովվություն կա միայն Շվեդիայում, իսկ Նորվեգիայի, Ֆինլանդիայի և Դանիայի հայ համայնքները Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակությանն են ենթարկվում իբրև հոգևոր խորհուրդներ։

Շվեդիայի միակ եկեղեցին 2015 թվականին օծված Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին է, այլ քաղաքներում հայկական եկեղեցի չկա, արարողությունները կատարվում են շվեդական եկեղեցիներում. հայտնի է Ուփսալայի սուրբ Հովհաննես եկեղեցին։ Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակը կարգում է հոգևոր հովիվ։ Եկեղեցական գործունեության համար Շվեդիայի Ազատ եկեղեցին հատկացնում է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության կառավարություն (2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշում). «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանելու մասին (N 4 հավելված՝ Եկեղեցական այն կառույցների ցանկ, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը (հաստատված օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից, մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին նշումով) համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ)». arlis.am.
  2. «Պատմական ակնարկ. Հայ-շվեդական հարաբերությունների պատմությունը». sweden.mfa.am. Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն.
  3. «Ակնառու հայեր». sweden.mfa.am. Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն.
  4. «ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅԱՆ ԹԵՄԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ 1995-2018 ԹԹ». etchmiadzinlibrary.am. Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» գրադարան.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: