Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի (Շվեդիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի
Armenisk Apostoliska Kyrkan Södertälje
Հիմնական տվյալներ
ԵրկիրՇվեդիա Շվեդիա
ՏեղագրությունՇվեդիա Սյոդերթելիե, Շվեդիա
Օծման թվականհոկտեմբերի 24, 2015
Ներկա վիճակկանգուն
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական ոճշվեդական ճարտարապետություն

Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի (շվեդ.՝ Armenisk Apostoliska Kyrkan Södertälje), հայ առաքելական եկեղեցի Շվեդիայի Սյոդերթելիե քաղաքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին կոչվել է Սուրբ Միքայել։ Որպես Սուրբ Մարիամ եկեղեցի օծվել է 2015 թվականի հոկտեմբերի 24-ին[1]: Եկեղեցու օծման արարողությանը մասնակցել են ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Շվեդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտակ Ապիտոնյանը, Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ հոգեշնորհ Տ. Տիրան վարդապետ Պետրոսյանը, քույր եկեղեցիների բարձրաստիճան հոգևորականներ, դեսպաններ, պետական պաշտոնյաներ, հայ համայնքի հոգևորականներ, ծխական խորհուրդների ատենապետներ և հավատացյալներ։

Սոդերթելիայի հայ համայնքն ստեղծվել է 1980-ական թվականներին, որպես եկեղեցական համայնք՝ 1990 թվականին։ Համայնքում հայկական եկեղեցի չի եղել և եկեղեցական արարողությունները կատարվել են շվեդական և ասորական եկեղեցիներում։ Շվեդիայի հայ համայնքը Ավստրիայի, Չեխիայի, Սլովակիայի, Հունգարիայի, Նորվեգիայի, Ֆինլանդիայի և Դանիայի հայ համայնքների հետ միասին մտնում է Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական Պատվիրակության մեջ[2][3]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին կառուցված է շվեդական ճարտարապետության կանոնների համաձայն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]