Բելգիայի հոգևոր հովվություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բելգիայի հոգևոր հովվություն[1] Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ Եվրոպայի տարածքում գտնվող կրոնական կազմակերպություններից մեկը, որը ներկայացնում է բելգիահայության հոգևոր կյանքը[2]։ Ենթարկվում է Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակությանը (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

սուրբ Մարիամ Մագդաղենացի եկեղեցի

Բելգիայում հայերը սկսել են հաստատվել են Աշխարհագրական մեծ հայտնագործությունների շրջանում, երբ եվրոպական պետությունները սկսել էին աշխույժ առևտուր կատարել հարավային, հարավարևելյան և արևելյան Ասիայի, ինչպես նաև Աֆրիկայի ու Ամերիկայի հետ։ Նրանք զբաղվում էին առևտրով Բրյուգգե, ինչպես նաև՝ Բրյուսել և Անտվերպեն քաղաքներում։ 19-րդ դարից հայերի թիվն այստեղ սկսել է ավելանալ՝ ի հաշիվ արհեստավորների և ուսանողության։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Բելգիայում սկսել են հաստատվել հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայ գաղթականների նոր խմբեր։

1985 թվականին Բրյուսելում ստեղծվել է Բելգիայի հայ եկեղեցու հիմնադրամ՝ հայ առաքելական եկեղեցու գործունեությունը հովանավորելու նպատակով։ 1986 թվականին կառուցվել է սուրբ Մարիամ Մագդաղենացի եկեղեցին, որն օծվել է 1990 թվականի մայիսի 6-ին՝ ամենայն հայոց Վազգեն Ա և Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Բ կաթողիկոսների ներկայությամբ ու Արևմտյան Եվրոպայում Հայրապետական Պատվիրակ Գյուտ արքեպիսկոպոս Նագգաշյանի ձեռամբ[3]։

Բելգիայի հոգևոր հովվությունը կազմավորվել է 1990 թվականին՝ Հոլանդիայի հոգևոր հովվությունից մեկ տարի անց` Արևմտան Եվրոպայի հայրապետական պատվիրակության ենթակայությամբ։ Կենտրոնը Բրյուսելի սուրբ Մարիամ Մագդաղենացի եկեղեցին է։ Ունի վարչական խորհուրդ, որը համագործակցում է բելգիահայ համայնքի պատգամավորական ժողովի հետ։

Չնայած բելգիահայության մեծաքանակ համայնքին և սփյռվածությանը Բրյուգգե, Անտվերպեն, Գանտ և այլ քաղաքներում՝ հոգևոր հովվությունը ներկայանում է միայն մեկ եկեղեցական կառույցով, իսկ բնակավայրերում գործում են ծխական խորհուրդներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշում, արտաքին հղում
  2. «Բելգիայի հայ համայնքը»։ https://belgium.mfa.am/։ Բելգիայում Հայաստանի դեսպանություն 
  3. «Հայերը Բելգիայում»։ https://armenian-church.eu/։ Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակություն 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: