Գյուտ Նագգաշյան
Գյուտ Նագգաշյան | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Ավազանի անունը | Հովհաննես |
Եկեղեցի | Հայ Առաքելական եկեղեցի |
Անուն | Գյուտ արքեպիսկոպոս Նագգաշյան |
Տիտղոս | Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ |
Կառավարման սկիզբ | 1984 |
Կառավարման ավարտ | 2009 |
Ծնվել է | 1933 |
Ծննդավայր | Հալեպ |
Մահացել է | 2021 |
Ազգություն | հայ |
Հոգևոր աստիճան | Արքեպիսկոպոս |
Գյուտ արքեպիսկոպոս Նագգաշյան (ավազանի անունը՝ Մանուկ, 1933, Հալեպ, Սիրիա - ապրիլի 26, 2021), Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ (1984-2009)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տ. Գյուտ եպիսկոպոս Նագգաշյանը (ավազանի անունը՝ Հովհաննես) ծնվել է 1933 թվականին, Հալեպում։ Սովորել է տեղի Կիլիկյան վարժարանում, 1948 թվականին ուսանել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Անթիլիասի Դպրեվանքում։ 1955 թվականին ձեռնադրվել է կուսակրոն հոգևորական։ 1955-1960 թվականներին ուսուցչական պաշտոններ է վարել Բեյրութի Թեքեյան, Սահակյան և Նոր Բարձրագույն վարժարաններում, միաժամանակ հովվական ծառայություն է կատարել Բեյրութի և Կիպրոսի հայկական եկեղեցիներում[1]։
1958 թվականին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստացել է մասնավոր վարդապետության 4 աստիճանները։ 1960 թվականին նշանակվել է Փարիզի Ս. Հովհաննես Մկրտիչ մայր եկեղեցու հոգևոր հովիվ։ 1965 թվականին ստացել է ծայրագույն վարդապետության կոչում։ 1973 թվականի սեպտեմբերի 30-ին Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում, ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ստացել է եպիսկոպոսական օծում և ձեռնադրություն։ 1984 թվականին Ն.Ս.Օ.Տ.Տ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ նշանակվել է Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ և պաշտոնավարել մինչև 2009 թվական[1][2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Տ. Գյուտ արքեպիսկոպոս Նագգաշյան». Արխիվացված է օրիգինալից 2021-02-25-ին. Վերցված է 2018-11-14-ին.
- ↑ Տ. ՆՈՐՎԱՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԶԱՔԱՐՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ԱՐԵՎՄՏՅԱՆ ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿ(չաշխատող հղում)