Սուրբ Նազարեթ եկեղեցի
Սուրբ Նազարեթ եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի և գերեզմանատուն |
Երկիր | Հնդկաստան |
Տեղագրություն | Ward No. 45, Kolkata Municipal Corporation?[1] |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Հիմնական ամսաթվերը | 1724 |
Ժառանգության կարգավիճակ | KMC ժառանգության առաջին դասի շինություն[1] |
Հիմնադրված | 1724 |
Armenian Church of the Holy Nazareth Վիքիպահեստում |
Սուրբ Նազարեթ հայկական եկեղեցի, հայ առաքելական եկեղեցու վանք Հնդկաստանի Կալկաթա քաղաքում։ Գտնվում է Հայկական փողոցում՝ Բարաբազարի հյուսիսարևմտյան անկյունում։ Համարվում է, որ այն ամենահին եկեղեցին է Կալկաթայում։ Սուբ Նազարեթի եկեղեցուց բացի Կալկաթայում կան ևս երկու հայկական վանքեր՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1688 թվականի հունիսի 22-ին Բրիտանական արևելահնդկական ընկերությունը պայմանագիր է կնքել հայերի հետ։ Պայմանագիրն ստորագրել են Սըր Խոսիա Չայլդը Բրիտանական արևելահնդկական ընկերության անունից և Խոջա Սարհադն ու Խոջա Ֆանուշը հայերի անունից։ Ըստ այդ պայմանագրի՝ Սրևելահնդկական ընկերությունը պարտավորվել է կաուցել եկեղեցիներ Հնդկաստանի տարածքում, որտեղ ապրում է առնվազն 40 հայ և հատկացնել 50 ֆունտ այդ եկեղեցիների քահանաներին որպես պարգև։
1708 (ըստ այլ տվյալների՝ 1705 կամ 1707) թվականին Արևելահնդկական ընկերությունը կառուցել է ոչ մեծ փայտե եկեղեցի ներկայում գոյություն ունեցող եկեղեցու հարավարևելյան թևի տեղում։ 1708 թվականը համարվում է Կալկութային Սուրբ Նազարեթ եկեղեցու հիմնադրման պաշտոնական տարեթիվը, և 2008 թվականին տոնվել է նրա 300-ամյակը[2]։ Ռուս արևելագետ Էսպեր Ուխտոմսկին իր «Նիկոլայ II կասյեր ճանապարհորդությունը դեպի Արևելք (1890-1891 թվականներին)» (ռուս.՝ «Путешествие Государя Императора Николая II на Восток (в 1890—1891)») գրքում նշում է, որ Կալկաթայում 1724 թվականին եղել է հայկական-գրիգորյան եկեղեցի։ Աղա Նազար անունով մի հայ գումար է հավաքել ու կառուցել եկեղեցի 1724 թվականին։
Ժամանակակից Սուրբ Նազարեթ եկեղեցին կառուցվել է 1764 թվականին 18-րդ դարի սկզբի նախագծով և ներկայում պահպանված ամենահին քրիստոնեական եկեղեցին է Կալկաթայում։ Այն կառուցել է Աղա Մահմեդ Ղազար Մալիյարը Կենանենտեխ Փանուշ անունով հայի նվիրած հողատարածքում։ Եկեղեցին նախագծել է Պարսկաստանից եկած հայ Ղևոնդը։ Ներքին հարդարման աշխատանքները կատարել է Խաչիկ Էրֆիելը։ Վերջինս կառուցել է վանականների կացարաններն ու բարձր պատ գերեզմանատան շուրջը։ Դրանից բացի նա եկեղեցու նվիրել է ժամացույց։ 1790 թվականին Խաչիկ Առաքելը կառուցել է կղերի համար նախատեսված մասնաբաժինն ու տեղադրել ժամացույց զանգակատան վրա։ Ներքին հարուստ զարդարանքները, այդ թվում նաև սպիտակ ու սև մարմարի համադրությամբ կառուցվածները, ստեղծվել են հարուստ հայերի աջակցությամբ, ինչպիսին է Պոլ Խաչիկ Չատիրը։
20-րդ դարիս եկեղեցին հատկացվել է ռուսական սփյուռքին ուղղափառական արարողությունների համար[3]։
Ճարտարապետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցու ինտերիերը զարդարված է մարմարով ու որմնանկարներով։ Խորանում գտնվում են խաչ, Ավետարան և 12 մոմակալներ, որ խորհրդանշում են Քրիստոսին ու նրա 12 աշակերտներին։ Սանդուղքը տանում է դեպի վերնասրահ, որի պատերը զարդարում են որմնանկարներ։ Խորանը զարդարում են անգլիացի նկարիչ Ա․ Հարրիսի կողմից ստեղծված երեք նկարներ՝ «Սուրբ Երրորդություն», «Վերջին ընթրիքը» և «Հիսուս Քրիստոսի թաղումը»։ Եկեղեցու մոտ կարելի է տեսնել հայկական գերեզմանատան մնացորդները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.kmcgov.in/KMCPortal/jsp/BoroughOffices.jsp
- ↑ Армянский храм в Калькутте отметит в этом году 300-летний юбилей / Новости / Патриархия.ru
- ↑ Русский миссионер в Индии. Архимандрит Андроник (Елпидинский). Архимандрит Августин (Никитин) — МИР ПРАВОСЛАВИЯ — Индия — Русское Зарубежье — Россия в красках
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Э. Э. Ухтомский. Калькутские армяне/Путешествие Государя Императора Николая II на Восток (в 1890—1891), Лейпциг: Ф. А. Брокгауз, 1894—1897.