Սուրբ Խաչ եկեղեցի (Գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Խաչ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Խաչ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակմշակութային արժեք և մատուռ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԳավառ[1]
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը13-րդ դար
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Հիմնադրված13-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
Գավառի Սուրբ Խաչ եկեղեցու արձանագրություն

Սուրբ Խաչ եկեղեցի[2], Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, Հայաստանի Գեղարքունիքի մարզկենտրոնն Գավառ քաղաքից 10 կմ հեռավորության վրա Գեղամա լեռնաշղթայի՝ Սուրբ Խաչ լեռան (Եռաբլուր լեռ) վրա, որի բարձրությունը ծովի մակարդակից՝ 2480 մետր, կառուցվել է 16-20-րդ դարերում։

Ըստ եկեղեցու մուտքի աջ կողմում գտնվող արձանագրության համաձայն ի սկզբանե այն եղել է մատուռ որը կառուցվել է 16-րդ դարում, որից հետո վերակառուցվել է Ժորա Հայրիկի Աչիկյանի կողմից 1969 թվականին։

1998 թվականին մատուռի տեղում կառուցվում է եկեղեցի։ Կառուցման մասին ևս կա արձանագրություն եկեղեցու պատին ագուցված։

Արձանագրությունում ասվում է․

Սուրբ Խար եկեղեցին կառուցվեց 1998 թ․ Գագիկ Ալիկի Խաչիկյանի կողմից

Եկեղեցին գմբեթավոր կառույց է կառուցված սրբատաշ և անմշակ բազալտից։ Եկեղեցու խորանը գտնվում է արևելյան կողմում, իսկ նրա ձախ կողմի պատին կա մկրտության ավազան։

Սուրբ Խաչ եկեղեցին համարվում է ուխտատեղի, եկեղեցու շուրջ տեղադրված են խաչքարեր որը տեղադրել են ուխտավորները։

Եկեղեցու մուտքից դեպի արևմուտք՝ բլրի վրա կա տեղադրված մետաղյա խաչ։ Եկեղեցուց բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Սևանա լիճ և Գեղամա լեռնաշղթայի բազմաթիվ լեռնագագաթները՝ Աժդահակ, Սևկատար, Սպիտակասար և այլ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. «Գավառի Սուրբ Խաչ Եկեղեցի | Պատմական Հետք». Պատմական Հետք - Տուրեր Հայաստանում և Արտերկրում. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 5-ին.