Առնեդո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Առնեդո
Arnedo
Դրոշ Զինանշան
Bandera arnedo.png ESCUDO DE ARNEDO.png

Arnedo-general-view.jpg
Կոորդինատներ: 42°13′40″ հս․ լ. 2°6′0″ ամ. ե. / 42.22778° հս․. լ. 2.10000° ավ. ե. / 42.22778; 2.10000
ԵրկիրԻսպանիա Իսպանիա
ՀամայնքԼա Ռիոխա
Մակերես85,40 կմ²
ԲԾՄ550±1 մետր
Խոսվող լեզուներիսպաներեն
Բնակչություն14.559 մարդ
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ0034
Փոստային ինդեքս26580
Փոստային ինդեքսներ26580
Ավտոմոբիլային կոդLO
Պաշտոնական կայքarnedo.com
##Առնեդո (Իսպանիա)
Red pog.png

Առնեդո (իսպ.՝ Arnedo), քաղաք Իսպանիայի հյուսիսում։ Այն գտնվում է Լա Ռիոխա Բախա կոմարկայի և Լա Ռիոխա ( La Rioja ) ինքնավար համայնքի կազմում։ Այստեղով է հոսում Էբրո գետի վտակ Սիդակոս գետը։ Բնակչությունը կազմում է 14 559 մարդ։ Տնտեսությունը հիմնականում ուղղված է կոշիկի արտադրությանը։ Առնեդո բառը, ըստ Կառլոս Աուրենսանսի ՝ «Բանու Քասի Կասիոյի երեխաները» աղբյուրի, Առնիտ բառից է առաջացել:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առնեդոն գտնվում է Լա Ռիոխա ինքնավար համայնքում։ 2013 թ. տվյալներով բնակչության թիվը կազմում է 14.559 մարդ։ Իր բնակչությամբ Առնեդոն Լա Ռիոխա ինքնավար համայնքի երրորդ քաղաքն է՝ Լա Ռիոխայի մայրաքաղաք Լոգրոնյոյից և Կալաոռայից հետո։ Քաղաքի տարածքը կազմում է 86,8 կմ²։ Ծովի մակարդակից միջին բարձրությունը կազմում է 523 մ։ 1975 թ.-ից Առնեդոյի տարածքին է պատկանում նախկինում գյուղ Տուրունկունը, որը ներկայումս անբնակ է։ Այստեղով է հոսում Սիդակոս գետը, որը Առնեդո է ներթափանցվում Առնեդիլիո գյուղից և հոսում դեպի Աուտոլ գյուղը։ Սիդակոս գետը քաղաքը բաժանում է երկու անհավասար մասերի։ Աջակողմյան հատվածը ավելի ընդարձակ. այստեղ է գտնվում Իսասա լեռը, որի բարձրությունը 1458 մ է, իսկ ձախակողմյան հատվածում կարելի է տեսնել արհեստական քարանձավներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առնեդոն բնակեցված է եղել դեռ հնագույն ժամանակներից, դրա վառ ապացույցն են հանդիսանում նոր քարի դարից պահպանված հնագիտական հուշարձանները։ Առնեդո անվան ծագման վերաբերյալ կան մի քանի կարծիքներ։ Ըստ որոշ պատմաբանների Առնեդո քաղաքը կոչվել է Սադասիա կամ Սիդասիա, որն առաջացել է Սիդակոս գետի անվանումից: Ներկայիս անվանումը, ըստ Կառլոս Աուրենսանսի ՝ «Բանու Քասի Կասիոյի երեխաները» աղբյուրի, Արնիտ բառից է առաջացել: Նախապատմության ժամանակաշրջանում մարդու բնակության ամենահին հայտնի հիմնական օրրանները եղել են գետի ափերին և սարերում։ Դրանք են Սան Պեդրո Մարտիրը և Վալվինեդան։ Պահպանվել են հնէաբանական գտածոներ, որոնք վկայում են նոր քարի դարի ժամանակաշրջանի մասին կամ, թերևս, բրոնզե դարի սկիզբ։ Պահպանվել են այնպիսի հնագիտական հուշարձաններ, ինչպիսիք են՝ կավե և կայծքարից պատրաստված կենցաղային պիտույքներ և գործիքներ։ Սան Միգել և Էլ Ռապոսալ բլրի հնագիտական պեղումները ցույց են տալիս,որ այդ վայրերում բնակվել են կելտիբերացիներ և այլ մինչհռոմեական դարաշրջանի ցեղեր ( մ. թ. ա. 3000-ից մինչև մ. թ. ա. 2-րդ դար), որոնք հետագայում անհետացան հռոմեացիների ժամանելուն պես։ Կարևոր հնագիտական հուշարձաններ են պահպանվել Կելտիբերյան ցեղից։ Հռոմեական ժամանակաշրջանի ( մ. թ. ա. 2-րդ դարից մինչև մ. թ. ա. 5-րդ դար) պատմագրության մեջ Առնեդոն նշված չէ,ուստի ուսումնասիրելով հնագիտությունը, ենթադրվում է, որ տեղի ժողովուրդը տեղափոխվել է ներկայումս էլ պահպանված Ամրոցի ստորոտի հատվածը։ Այստեղ պեղումների շնորհիվ հայտնաբերվել է ''terra sigillata'', որը լատիներենից թարգմանվում է որպես ''դրոշմված կավ'', որն աչքի է ընկնում իր վառ և շողշողուն գույնով։ Այստեղ հռոմեացիները մի ամրոց են կառուցել։ Քանի որ Առնեդոն հանդիսանում էր Կալաորան Նումանսիային և Կոնտեիրա Լեուկադեն Վալենսիային կապող ճանապարհների քաղաքը, ուստի հռոմեացիների կառուցած ամրոցը հանդիսանում էր իբրև պաշտպանող և վերահսկող կառույց։ Վեսթգոթական ժամանակաշրջանից պահպանվել են 6-րդ դարի ժայռապատկերներով մի եկեղեցու մասունքներ։ Երբ արաբական զորքերը զավթում են Առնեդոն, տեղի ամրոցը դառնում է քաղաքը և իր սահմանները վերահսկող կառույց։ Ըստ արաբ աշխարհագետ Իդրիսի, Առնեդոն 8-րդ դարում համարվել է Իսպանիայի 26 արաբական մարզերից մեկի մայրաքաղաքը և կարևոր դեր է ունեցել գրավվման և վերանվաճման երկարատև պայքարում։ Քրիստոնեական բավարար վավերագրերի բացակայության պատճառով, այս ժամանակաշրջանի լավագույն ինֆորմացիայի աղբյուր է հանդիսանում մուսուլմանական ժամանակագրությունը, որտեղ նշվում է, որ բնակավայրը վերանվաճվել է 908–909 թ. Սանչո Գարսես I ի կողմից։ Նրան շնորհվում են առանձնահատուկ արտոնություններ։ Այստեղից է ծագել մավր Կամիին հայտնված Սուրբ Վիկոյի լեգենդը։ 14-րդ դարի վերջին ՝1385 թ.-ին, Առնեդոն ճանաչվեց դիվանագիտական համաժողովներում, որտեղից էլ ծագել է '' Príncipe de Asturias '' տիտղոսը, իսկ 1388 թ.-ին Ֆրանսիայի և Կաստիլյայի միջև կնքվեց Առնեդոյի պայմանագիրը՝ միմյանց պաշտպանելու նպատակով։ 15րդ դարում Առնեդոյում հիմնվում են առաջին խնայողական դրամարկղները։ 1654 թ. Ֆելիպե IV թագավորի կողմից Առնեդոն հռչակվեց քաղաք։ 19-րդ դարում քաղաքն արդեն աչքի էր ընկնում կոշիկի արտադրությամբ։ Այստեղ ծավալվում էին նաև այլ արտադրական գործունեություններ, ինչպիսիք են ՝ բրուտագործությունը, գինեգործությունը, տպագիր նյութերի և օճառի արտադրությունը։ Առնեդոն 1920 ական թվականներին մեծ զարգացում ապրեց կոշիկի արտադրության բնագավառում։ Մեծ աճ նկատվեց նաև կաուչուկի արդյունաբերության մեջ։ Մինչ այժմ էլ քաղաքի տնտեսության զարգացման հիմնական բնագավառներն են համարվում և սա է պատճառը , որ աշխատանք փնտրելու նպատակով Առնեդո են ժամանում Իսպանիայի տարբեր քաղաքներից, իսկ վերջին տարիներին նաև այլ երկրներից։ Ներկայումս Առնեդոն համարվում է կոշիկի արտադրության և առևտրի կենտրոն։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առնեդո քաղաքի տնտեսությունը հիմնականում կենտրոնացված է կոշիկի արտադրությանը։Սա է պատճառը,որ քաղաքի կարգախոսն է՝ «Առնեդո՝ կոշիկի քաղաք» և այն ծառայում է իբրև զբոսաշրջությունը խթանող կարգախոս։ Այստեղ կարելի է գտնել տեղի հայտնի բրենդների ՝ Gaymo,Pitillos,Callaghan,Fluchos,Chiruca (FAL),Flossy և այլն,կոշկեղենի բազմազան ընտրանի։ Առնեդոն կոշիկի արտադրության բնագավառում համարվում է Իսպանիայի առաջատար քաղաք։ Այստեղ զարգացած է նաև գինեգործությունը,թղթի և պոլիգրաֆիայի արդյունաբերությունը։ Քիմիական արդյունաբերության հիմնական ճյուղ է հանդիսանում ՝ կաուչուկի արտադրությունը։ Սննդի արդյունաբերությունում մեծ տեղ է զբաղեցնում ձիթապտղի,խաղողի և նուշի մշակումը։ 2010 թ.- ին Իսպանիան դարձավ արևային էներգիա արտադրող առաջատար երկիրը և Առնեդոյում է գտնվում Իսպանիայի գերհզոր արեգակնային էներգիայի գործարաններից մեկը, որը կառուցվել է Isolux–Corsán ընկերության կողմից, վերջինս էլ պատկանում է T-Solar կազմակերպությանը։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմեական ժամանակաշրջանում Առնեդոն հանդիսանում էր տարբեր քաղաքներ տանող ճանապարհների կապող օղակը, ուստի Ամրոցը հանդիսացել է որպես այդ ճանապարհները հսկող և պաշտպանող կառույց։ 714 թ., երբ արաբական զորքերը զավթում են այն, ամրոցը վերակառուցվում է, որը և կարևոր դեր է խաղում միջին դարի գրավվման և վերանվաճման պայքարում։ 19-րդ դարում այն կրկին վերանորոգվել է։ Այստեղ են միանում քաղաքի ստորգետնյա հանքերն ու թունելները։

Առնեդոն ունի երեք եկեղեցիներ, որոնք գտնվում են քաղաքի հին թաղամասում։ Նրանցից յուրաքանչյուրն առանձնանում է իր յուրահատուկ գեղագիտական արժեքներով։

Այս եկեղեցին առանձնանում է իր յուրօրինակ գոթական ճարտարապետությամբ։ 1980 թ.-ի մարտի 25- ից համարվում է մշակութային հուշարձան։

Առանձնանում է իր բարոկկո ոճով։

Այս եկեղեցին նույնպես առանձնանում է իր բարոկկո ոճով։ Ներկայումս գտնվում է վերանորոգման աշխատանքների մեջ և այդ է պատճառը, որ ոչ միշտ կարելի է այն այցելել։

Քաղաքի հին թաղամասում հին ժամանակներից դեռ պահպանված են բարոկկո ոճի տուն-պալատներ, որոնք, անշուշտ, արժե այցելել։ Նրանցից առանձնանում են ՝

Ներկայումս ծառայում է որպես Գեղարվեստի և Երաժշտական դպրոց։

Բարոկկյան ոճով կառուցված այս շինությունը կառուցվել է 1658 թ.- ին Գրանադայի արքեպիսկոպոս Խոսե Արգաիս Պերեսի կողմից։ Այն նրա բնակատեղին է եղել, իսկ հետագայում շինությունը ծառայել է տարբեր նպատակներով ՝որպես քաղաքի բանտ, դատարան, քաղաքապետարան և այլն։ 1984 թ.-ին ամբողջությամբ վերանորոգվել է՝ պահպանելով իր նախկին ճարտարապետական ոճը։ Ներկայումս այն ծառայում է իբրև Մշակույթի տուն (Քաղաքային գրադարանը նույնպես գտնվում է տվյալ շինությունում):

Այն գտնվում է քաղաքից 3 կմ. հեռավորության վրա։ Հին կառույցից ոչինչ չի մնացել, ներկայինս 16-րդ դարի գոթական ժամանակաշրջանի կառույց է, որտեղ բնակվում են ցիստերցիանցի միանձնուհիներ։

Այստեղ կարելի է տեսնել, թե ինչպես էր հին ժամանակներում պատրաստվում ձեռագործ կոշիկը և ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ կոշիկի ներկայիս արտադրման գործընթացը։ Այստեղ կարելի է նաև հանդիպել տարբեր դարաշրջանների կոշիկներ, և, որ ամենաւշագրավն է, վուլկանիզացման արտոնագրված իրավունքը, որը պատկանում է արնեդանցի քիմիկոս Միրալեսին։

Կոշիկի ուսումնասիրման կենտրոնը վերջերս է կառուցվել։

Այն գտնվում է Մշակույթի տանը։ Այստեղ կարելի է տեսնել միներալի տարբեր նմուշներ և նախապատմության ժամանակաշրջանի գործիքներ։ Ուրույն տեղ են զբաղեցնում ցամաքային ողնաշարավոր կենդանիների՝ դինոզավրերի հետքերի կրկնօրինակները։ 1970- ական թթ.-ին Լա Ռիոխա ինքնավար համայնքի տարածքում հայտնաբերվել են դինոզավրերի հետքեր։ Այս վայրը գտնվում է Էնսիսոյում Enciso , որն Առնեդոյից 23 կմ. է։ Ըստ գիտնականների, ավելի քան 120 միլիոն տարի առաջ Լա Ռիոխայում ապրել են դինոզավրեր։ Դրա վառ ապացույցն են հանդիսանում գտնված հետքերը։ Այս վայրը հանդիսանում է զբոսաշրջիկների համար ամենազվարճալի վայրերից մեկը։

Այն կրում է շինության ճարտարապետ Ֆրանսիսկո Սերվանտես Խիմենոյի անունը։ Այս շինության կառուցման միտքը ծագել է 1922 թ.-ին և պետք է ծառայեր իբրև թատրոն, սրճարան, խաղատուն։ Մինչ այժմ թատրոնը ենթարկվել է բազմաթիվ փոփոխությունների։ Վերջինը տեղի է ունեցել 1999 թ.-ին, երբ այն ամբողջովին վերանորոգվեց։

Այն նոր կառույց է։ Բացումը տեղի է ունեցել 2010 թ.-ի մարտի 20- ին։ Ունի մոտ 6.000 նստատեղ, որը 14.559 բնակիչ ունեցող քաղաքի համար բավականին մեծ է։ Այստեղ բացի ցլամարտերից անցկացվում են համերգներ և այլ միջոցառումներ։

Խոհանոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղի խոհանոցը ունի ճաշատեսակների բազմազանություն, որոնք տարբեր ազգերի մշակութային ազդեցությունների հետևանք են։ Հատկանշական է արաբների ազդեցությունը աղանդերի ձևավորմանը։ Դրանցից ամենաախորժահամն է Ֆարդելեխոսը Fardelejos։ Առնեդոյի խոհանոցի մեջ արտացոլված է տեղի պտղատու այգիների բերքը։ Այստեղ յուրաքանչյուր ընտանիք մի փոքր հողատարածք ունի, որը մշակում է անձնական սպառման նպատակով։ Քաղաքի տոն օրերին բազմահամ ուտեստներ կարելի է ճաշակել փողոցներում։ Սովորական է այդ օրերին փողոցներում խորոված անելը։ Մարտի տոներին, բացի մսի խորովածից, խորովում են նաև սխտոր, սոխ և ձու։ Ներկայումս ամեն տարի Առնեդոյում անցկացվում է ''Խորոված սխտորի'' փառատոն։ Այն սովորաբար նշվում է մարտ կամ ապրիլ ամիսներին՝ կախված, թե երբ է նշվում Հարության տոնը (Զատիկը

Տոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունվարի 1-ին նշվում է ''Մարդ ունի այնքան քիթ, որքան տարին օր ունի''տոնը։ Այն իրականացնում է '' Peña Lubumbas'' ակումբը։ Այս տոնին երեխաներին կոնֆետներ են բաժանում։

Առնեդոյի ձմռան վերջին օրերի տոնն է։ (Իսպանիայում ձմռան վերջին օրն է համարվում մարտի 21-ը)։ Այն նշվում է ամեն մարտի 19- ի մոտ շաբաթ–կիրակի օրերը և տևում է 3 օր։ Այս տոն օրերին է, երբ անցկացվում է el Bolsín Zapato de Plata մրցույթը։

Այն նշվում է մեծ շուքով։ Կազմակերպվում են երթեր ամբողջ քաղաքով։

Նշվում է հունիսի 24- ին։ Այն սկսվում է Առնեդոյից դեպի Վիկո վանք երթով և ավարտվում մի մեծ խնջույքով։

  • Հուլիս և օգոստոս ամիսներին նշվում է տարբեր թաղամասերի տոներ։ Յուրաքանչյուր թաղամաս կազմակերպում է հետքրքիր համերգային ծրագիր։
  • Virgen de Vico

Նշվում է սեպտեմբերի 8-ին ։ Կույս Վիկոն հանդիսանում է քաղաքի պահպանող հրեշտակը։ Այս տոն օրերին է, երբ բացվում է Կան դե Վիկոյի (Kan de Vico) շուկան, որտեղ կարելի է տեսնել քրիստոնեական, արաբական և հրեական մշակույթներից ժառանգած ավանդույթները և ճաշակել տարբեր ազգերի խոհանոցների ուտեստներ։ Այս օրերին Առնեդոն ասես կերպարանափոխվում է ՝փողոցները լի են ակրոբատներով, կարելի է դիտել փոքրիկ թատերական ներկայացումներ, որոնք ասես մի պահ մեզ ուղևորւմ են դեպի միջնադարյան ժամանակաշրջան։

Հոկտեմբերին նշվում է կարճամետրաժ ֆիլմերի փառատոնը, որը կոչվում է Festival ''Octubre Corto''.

Տեղական տոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի պահպանող հրեշտակներ Սուրբ Կոսմե և Սուրբ Դամիան տոնը սկսվում է սեպտեմբերի 26-ից և վերջանում հոկտեմբերի 2-ին։ Ամսի 27-ին Առնեդո քաղաքը դիմավորում է նավառացիներին, որոնք մեծ ոգևորվածությամբ են գալիս մասնակցելու այս տոնին։ Ըստ լեգենդի այս տոնակատարության իմաստն այն է, որ նավառացիները կարծում են, թե Սուրբ Կոսմե և Սուրբ Դամիան պահպանող հրեշտակները իրենցն են և հենց արնեդանցիներն են, ովքեր գողացել են իրենցից։ Ուստի ամեն տարի մի խումբ խիզախ նավառացիներ մոտակա քաղաքներից, ինչպիսիք են ՝Անդոսիլյա, Սան Ադրիան, փորձում են ետ տանել իրենց սրբերին։ Այս միջոցառումը սկսվում է, երբ մի նավառացի իր խոսքն է հղում հավաքվածներին՝ հորդորելով, թե այս սրբերն ավելի ապահով կգտնվեն Նավառայում։ Բացականչելով «¡A Navarra con ellos!» ( Դեպի Նավառա սրբերի հետ)՝ նավառացիները փորձում են առևանգել սրբերին, բայց մի խումբ արնեդանցիներ չեն թողնում նրանց այն իրականացնել։ Հուսալով, որ հաջորդ տարի կրկին կփորձեն՝ նավառացիները վերջացնում են իրենց միջոցառումը։

  • Առնեդոյի տոները կազմակերպվում են մի շարք ակումբների կողմից, ինչպիսիք են ՝ Lubumbas,Chispa, Tao և Quincalla ։ Առավոտյան բոլորին տրվում է անվճար նախաճաշ և փողային նվագախմբերի շքերթները խնդությամբ են լցնում քաղաքի փողոցները իրենց երաժշտությամբ։ Երեխաների համար բեմադրվում են տիկնիկային թատերական ներկայացումներ, անցկացվում են ավանդական մարզական մրցույթներ և իհարկե անցկացվում է el Zapato de Oro Ոսկե Կոշիկ փառատոնը։ Այս մրցանակը ունեն այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսիք են ՝ Էնրիկե Պոնսե, Խեսուլին դե Ուբրիկե, Դիեգո Ուրդիալես և այլք։

Հայտնի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]