Կարադուրան
Արտաքին տեսք
(Վերահղված է Գալատուրանից)
Բնակավայր | |
---|---|
Կարադուրան | |
Երկիր | Սիրիա |
Համայնք | Քեսաբի շրջան և Լաթակիայի մարզ |
Կարադուրան (Գարատուրան, Գալատուրան), գյուղ Կիլիկիայի Պելյանի գավառակում։ Գյուղը 1913 թվականին ունեցել է 1381, 2003-ին՝ 450 հայ բնակիչ:
Կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1873 թվականին կառուցվել է հայ ավետարանական եկեղեցի, 1880 թվականին՝ սուրբ Աստվածածին հայ առաքելական եկեղեցին՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Հալեպի թեմի ենթակայությամբ: Վերջինս հողասահքի պատճառով քանդվել է: 1960 թվականին կառուցվել է նոր՝ սուրբ Աստվածածին եկեղեցին (օծվել է 1962 թվականին)։
1908 թվականին կառուցվել է սուրբ Ստեփանոս մատուռը (1987 թվականին նորոգվել է ֆրանսահայ «Երկիր և մշակույթ» միության միջոցներով): Գործում են Սիրիահայ օգնության խաչի (1930) և հայկական բարեգործական ընդհանուր միության (վերակազմավորվել է 1994 թվականին) մասնաճյուղերը:
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
|