1915-ին ուներ 255 տուն (1233 շունչ) հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, առևտրով, արհեստներով։ Մշակում էին ձիթենի, թզենի, դափնի։ Գյուղում կար 3 եկեղեցի՝ կից վարժարաններով։ Գյուղի կենտրոնում էր ամենամեծ եկեղեցին (Ս․ Աստվածածին, կառուցված 1790-ին)։
Յողունօլուքը եղել է Մուսա լեռան ինքնապաշտպանական կռիվների մասնակից վեց գյուղերից մեկը։ Բնակիչները (մնացած հինգ գյուղերի հետ) 1915-ին տեղափոխվել են Եգիպտnu և ապաստանել Պորտ Սաիդի մերձակայքում, 1919-ին վերադարձել են Մուսա լեռ։ 1939-ին, երբ Ալեքսանդրետի սանջակը հանձնվեց Թուրքիային, բնակիչները տեղափոխվեցին Սիրիա, այնտեղից էլ՝ Լիբանանի Այնճար գյուղը։ Նրանց մեծ մասը 1946–47-ին ներգաղթել է Հայաստան և այժմ բնակվում են Երևանում, էջմիածնում և այլուր։ Յողունօլուքի պատմական հուշարձաններից է Թովմաս Առաքյալի վանքը (այժմ՝ ավերակ), որը գտնվում է գյուղի արլ․ կողմում։ Այն կառուցված էր սրբատաշ և քանդակազարդ խոշոր քարերով։ Վանքը հարևան գյուղերի ուխտատեղին էր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 127)։