Jump to content

Քաբուսիե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Քապուսիեից)


Քաբուսիե, գյուղ Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայի Պելյանի գավառակում։

Գտնվել է Անտիոք քաղաքից 25 կմ դեպի արևմուտք՝ Մուսա լեռան շրջակայքում։ Մինչ Հայոց Ցեղասպանությունը ուներ 1125 հայ բնակիչ։ Գյուղում կար Սբ. Սարգիսի (1294) անվամբ եղեղեցի և դպրոց։ Հայ բնակչությունը խոսում էր առանձին բարբառով (Քաբուսիեի բարբառ)։ Այս գյուղի բնակիչները հարևան գյուղերի հետ միասին Եղեռնի ժամանակ Մուսա լեռան մոտ դիմադրություն են ցուցաբերել։ Պեղումների արդյունքում գյուղում գտնվել է մի քարաժայռ, որի վրա գրված արձանագրության հեղինակը եղել է հայտնի հռոմեացի զորավար Մարկոս Ավրելիոսը[1]։

Բնակչության մասին տվյալներ չեն պահպանվել։ Նրանք բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։

  1. Թ․ Խ․ Հակոբյան, Ստ․ Տ․ Մելիք-Բախշյան, Հ․ Խ․ Բարսեղյան, Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5, Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986-2001, էջ 286 — 4814 էջ։