Պիթիաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Պիթիաս
Armenian church in Batiayaz village (Turkey) 3.jpg
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ԵրկրամասՊելյանի գավառակ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
##Պիթիաս (Աշխարհ)
Red pog.png

Պիթիաս, Բիթիաս, նախկինում հայաբնակ գյուղ Մուսալեռան հյուսիս–արևելքում, Անտիոք քաղաքից 25 կմ արևմուտք։ Պատմականորեն գտնվել է Կիլիկիայի Պելյանի գավառակում։

1913-ին ուներ 130, 1939-ին՝ 230 տուն հայ բնակիչ, որոնք զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, մետաքսագործությամբ և առևտրով։ Մշակում էին ընկույզ, դեղձ, նարինջ, խաղող ևն։ Արտահանում էին մետաքսաթել, մետաքսե գործվածքներ, փայտածուխ և մրգեր։ Բիթիասն ունի գեղատեսիլ, առողջարար բնություն, 60-ից ավելի սառնորակ աղբյուրներ, որի շնորհիվ 1925–38-ին դարձել էր հանգստավայր, ուր մեկնում էին հանգստանալու Սիրիայից, Լիբանանից և Եգիպտոսից։ Բիթիասում կար երկու եկեղեցի և երկու վարժարան։

Եղել է Մուսա լեռան ինքնապաշտպանական կռիվների մասնակից յոթ գյուղերից մեկը։ 1939-ին, երբ Ալեքսանդրետի սանջակը հանձնվեց Թուրքիային, բնակիչները տեղափոխվեցին Սիրիա, այնտեղից էլ՝ Լիբանանի Այնճար գյուղը, նրանց մեծ մասը 1946–47-ին հայրենադարձվել է Խորհրդային Հայաստան։

Բիթիասի պատմական հուշարձաններից են Հովհան Ոսկեբերանի վանքը, Սուրբ Եղիայի, Խնդրվուսկի տաճարները և ավերված բերդեր։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]