Jump to content

Քուրքունա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Քեորքյունեից)
Բնակավայր
Քուրքունա

Քուրքունա (արաբ․՝ كركنة՝ Քուրքունա կամ Քարքանա), նաև՝ Քյորքանե, Քեորքյունե գյուղ Կիլիկիայում, Օսմանյան կայսրության շրջանում ներառված էր Հալեպի վիլայեթի Բեյլանի գավառակում, որը ներկայումս գտնվում է Սիրիայի Լաթակիայի մարզում։ Ունի հայ բնակչություն։

Գյուղի բնակչությունը հիմնականում առաքելական է, թեև կան նաև հայ ավետարանականներ։ Հիմնական եկեղեցին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Հալեպի թեմի սուրբ Ստեփանոսն է։