Սուրբ Միքայել եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Միքայել եկեղեցի (Քեսաբ)
Հիմնական տվյալներ
ՏեսակԵկեղեցի
ԵրկիրՍիրիա Սիրիա
ՏեղագրությունՔեսաբի շրջան
ԴավանանքՀայ Կաթողիկէ Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը1925
Ներկա վիճակԿանգուն
Ժառանգության կարգավիճակգործող
Հիմնադրված1925

Սուրբ Միքայել եկեղեցի (Քեսաբ)[1], Հայ կաթողիկե եկեղեցի, որը կառուցվել է 1925 թվականին, գտնվում է Քեսաբի արևելյան թաղամասում։ Եկեղեցին կառուցվել է Գուստոդի Տերրա Սանտա միաբանության ֆինանսավորմամբ։ Գլխավոր որմնադիրն է Նազար Ռստագարյանը, իսկ եկեղեցու քարերը բերվել են Պաշորտ գյուղի քարհանքից։ 1946 թվականին եկեղեցին անցնում է Հայ կաթողիկե պատրիարքարանին, և նույն թվականին կաթողիկե համայնքը, լքելով իր հին եկեղեցին, սկսում է արարողություններ կատարել այս եկեղեցում։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին թաղածածք է, երկաթե տանիքով միանավ բազելիկ կառույց է, ունի հինգանիստ խորան որը գտնվում է հյուսիսային կողմում։ Սրահը լուսավորվում է արևելյան և արևմտյան որմերի զույգ, ինչպես նաև խորանի հյուսիսարևելյան և հյուսիսարևմտյան նիստերից բացված լուսամուտներով։Եկեղեցին ունի մեկ մուտք որը գտնվում է հարավային ճակատում, կառուցված է սրբատաշ քարերով։

Եկեղեցու որմերին և նրա շրջաբակում կան մի քանի արձանագրություններ։

Ս(ուրբ) Միքայէլ եկեղեցի՝/ կառուցված 1925[2]։
A. D. MCMXXV (1925 թվական)[3]
Il Cassio / il getsemani de il Tabor/ incidono/ nelle loro sacre roccie/ il nome / di P. Ferdinando Diotallevi/ Custode di Terra Santa / MCMXXV.[4]
Novam ecclesiam/ sumptibus Custodiae T(erra) S(anta) aedificatam/ revmus P. Aurelius Marotta Custos, / solemni est auspicatus pitu 20 maii 1926.[5]
Գրիգոր Պետրոս ԺԵ Աղաճանեան,/ մեծ հայրապետին ծննդեան 100 ամեակին։ / Առյաւէտ մեր երախտագիտութիւնն սիրանուէր/ հայրապետին, որուն միջամտութեամբ Քեսապ/ իր շրջակայքում 1936-ին մնաց մաս հիւրընկալ/ Սուրիոյ, եւ շրջանին հայ ժողովուրդը փրկուեցաւ աղէտաբեր տեղահանութենէն։ /Յիշատակ նորա օրհնութեամբ եղիցի։ 6-8-1995[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Քեսաբի շրջանի պատմական հուշարձանները, էջ 14-ից 15» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 11-ին.
  2. «Քեսաբի շրջանի պատմական հուշարձանները, էջ 14» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 11-ին.
  3. «Քեսաբի շրջանի պատմական հուշարձանները, էջ 14» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 11-ին.
  4. «Քեսաբի շրջանի պատմական հուշարձանները, էջ 14» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 11-ին.
  5. «Քեսաբի շրջանի պատմական հուշարձանները, էջ 15» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 11-ին.
  6. «Քեսաբի շրջանի պատմական հուշարձանները, էջ 15» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 11-ին.