Տանն Կիլիկիո կաթողիկե եկեղեցի
| Տեսակ | արևելյան կաթոլիկ պատրիարքություն |
|---|---|
| Երկիր | |
| Մասն է | հայ կաթողիկե եկեղեցու թեմ |
| Պաշտոնական կայք | |
Տանն Կիլիկիո կաթողիկե եկեղեցի[1], հայ կաթողիկե եկեղեցու գործող նվիրապետական աթոռ[2], որը հանդիսանում է արևելյան կաթոլիկ 23 եկեղեցիներից մեկը՝ Հռոմի պապի նվիրապետության ներքո։ Պատրիարք-կաթողիկոսի նստավայրը հայոց ցեղասպանությունից հետո գտնվում է Լիբանանում՝ Զմմառ բնակավայրում, նրա տարածքային իրավասությունը Բեյրութի թեմն է՝ Լիբանանում գտնվող եկեղեցիներով: Բեյրութում գտնվող Սուրբ Եղիա և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայ կաթոլիկ տաճարը պատրիարքության աթոռն է[2]։ Տանն Կիլիկիո կաթողիկե եկեղեցին գլխավորում է 2021 թվականի սեպտեմբերի 23-ին ընտրված պատրիարք Ռաֆայել Պետրոս ԻԱ Մինասյանը[3]:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեև Կիլիկիայի թեմը հիմնադրվել է 294 թվականին[2], այն պատրիարքության է վերածվել 1742 թվականին[4]։ 1866 թվականին պատրիարքության նստավայրը տեղափոխվել է Կոստանդնուպոլիս՝ Օսմանյան կայսրություն (այժմ՝ Ստամբուլ, Թուրքիա), իսկ 1928 թվականին՝ Բեյրութ, Լիբանան, որտեղ այն մնում է մինչ օրս[5]։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Տանն Կիլիկիո կաթողիկե եկեղեցին ունի հետևյալ առաջնորդություններն ու թեմերը՝
- Եվրոպա և Ամերիկա
- Մերձավոր Արևելք
Լիբանանի հայ կաթողիկե եկեղեցի
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիբանանի պատրիարքական թեմի առաջնորդանիստը գտնվում է Բեյրութում։ Առաջնորդը կաթողիկոս-պատրիարքն է, որը թեմը վարում է իր ընդհանուր փոխանորդի և վարչական խորհրդի միջոցով։
Գործում է ինը եկեղեցի, առավել հայտնի են Բեյրութի սուրբ Եղիա և սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարը, Սուրբ Ավետման և սուրբ Խաչ եկեղեցիները։ Եկեղեցիներ կան նաև Ռաուդայում, Անջարում (սուրբ Վարդարանի Տիրամոր), Բուրջ Համուդում (սուրբ Փրկիչ), Զահլեում (սուրբ Աստվածածին), Զմմառում (սուրբ Տիրամոր), ինչպես նաև 1 մատուռ՝ Բիքֆայայի Մխիթարյանների ամառանոցում։ Եկեղեցիներ են գործել նաև Սայդա, Սուր և այլ բնակավայրերում, որտեղ ժամանակին եղել է հայ կաթողիկե ստվար բնակչություն։
Լիբանանում հոգևոր ու կրթական գործունեություն են ծավալում Զմմառի, Մխիթարյան և Անարատ հղության հայ քույրերի միաբանությունները։ Բեյրութի Հազմիե արվարձանում Մխիթարյանները հիմնադրել են Բեյրութի սուրբ Ավետման հայ Կաթողիկե եկեղեցին Վիեննայի Մխիթարյան միաբանության մայրավանքը միջնակարգ վարժարան (ներկայումս չի գործում), 1972 թվականին բացվել է Մխիթարյան միաբանության Ռաուդայի դպրեվանքը։
Բեյրութում գործում են Անարատ հղության հայ քույրերի միաբանության սուրբ Հռիփսիմյանց (1992 թվականից), սուրբ Ագնես վարժարանները, ինչպես նաև դպրոցներ՝ Զահլեում ու Անջարում, Զմմառի աղջկանց և Անջարի երկսեռ որբանոցները։ 1937 թվականին հիմնված սուրբ Շուշան վարժարանը 1997 թվականին վերածվել է մանկամսուրի։ Լիբանանահայ կրթական կենտրոններից է Մեսրոպյան վարժարանը։ Անցյալում լիբանանահայ պատանիների հայեցի դաստիարակության գործում մեծ է եղել նաև Հիսուսյան միաբանության Բեյրութի սուրբ Գրիգոր Լուսավորիչ ճեմարանի դերը։ Թեմում գործում են մշակութային, բարեսիրական, մարզական և սկաուտական միություններ, 4 երգչախումբ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայաստանի Հանրապետության կառավարություն (2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշում). «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանելու մասին (N 4 հավելված՝ Եկեղեցական այն կառույցների ցանկ, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը (հաստատված օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից, մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին նշումով) համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ)». arlis.am.
- ↑ 2,0 2,1 2,2 «Patriarchal See of Cilicia». GCatholic.org. Վերցված է 2012-01-25-ին.
- ↑ «Поздравление Святейшего Патриарха Кирилла Католикосу-Патриарху Рафаэлю Петросу XXI с избранием Главой Армянской Католической Церкви / Патриарх / Патриархия.ru». Патриархия.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021-09-26-ին. Վերցված է 2024-02-01-ին.
- ↑ «Patriarchate of Cilicia (Armenian)». Catholic-Hierarchy.org. David M. Cheney.
- ↑ «The Eparchy of Constantinople (Turkey) of the Patriarchal Armenian Catholic Church». Armenian Catholic Church. Արխիվացված է օրիգինալից 2012-09-12-ին. Վերցված է 2012-01-25-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Տանն Կիլիկիո կաթողիկե եկեղեցի կատեգորիայում։ |
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
