Jump to content

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Լիվոռնո)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՏեղագրությունԼիվոռնո[1]
ՀասցեVia della Madonna - Livorno[1]
ԴավանանքՀայ Կաթողիկէ Եկեղեցի
ԹեմՏանն Կիլիկիո կաթողիկե եկեղեցի
Հիմնական ամսաթվերը1701
Ժառանգության կարգավիճակԻտալիայի մշակութային ժառանգություն[1]
ՃարտարապետGiovanni Battista Foggini?
Ճարտարապետական ոճբարոկկո ճարտարապետություն
Հիմնադրված1701
Քարտեզ
Քարտեզ
43°33′09″N 10°18′36″E / 43.552405°N 10.309955°E / 43.552405; 10.309955
 San Gregorio (Livorno) Վիքիպահեստում

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ (իտալ.՝ Chiesa armena di San Gregorio Illuminatore), նախկին հայ կաթողիկե եկեղեցի Իտալիայի Տոսկանայի շրջանի Լիվոռնո քաղաքում։ Ավերվել է երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, պահպանվել է բարոկկո ոճի նրբագեղ ֆասադը, որն այժմ Կիլիկիայի հայոց պատրիարքարանի սեփականությունն է և կանգնած է երկու երեք հարկանի շենքերի միջև, որոնք 2008 թվականից ծառայում են որպես միջմշակութային կենտրոն։ Եկեղեցու հասադը Via della Madonna փողոցում է, Greci Uniti տաճարից և Մադոննայի եկեղեցուց ոչ հեռու։ Մարմարե ճակատին առկա են Անդրեա Վակկայի «Գթության և հավատքի արձանները» և Սուրբ Գրիգոր Լուսավորչի օվալաձև պատկերը։

Նախկին եկեղեցու պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերը 1593 թվականի հունիսին Ֆերդինանդո I Մեդիչիից արտոնություններ ստացան Լիվոռնոյում։ 1683 թվականին նրանց թվաքանակն ու հարստությունը նպաստեցին եկեղեցի ունենալու գործին։ 1697 թվականին դուքսը համաձայնություն տվեց ֆինանսավորման ծրագրին։ Ֆինանսավորումը կատարել են 120 հայ վաճառականներ։ Հռոմի թույլտվությունն ստանալու և շինարարությունն ավարտին հասցնելու գործում մեծ ներդում է ունեցել Աղվանից Թեոդորոս Օղլանքեշիշյան իշխանական տոհմից Աստվածատուր Օղլանքեշիշյանին (դե Մաթուս), որը Լիվոռնո էր ժամանել որպես նորջուղայեցի Խոջա Մինասենց առևտրային տան գործակալ։ Հանգանակության ընդհանուր 3245 պեցցա գումարին նա հատկացրել է ևս 53032 պեցցա։ Սակայն եկեղեցու բարերարը չի տեսել շինարարության ավարտը. 1709 թվականի սեպտեմբերի 13-ին, ֆինանսական զեղծումները քողարկելու նպատակով, նրան սպանել է Բեժան անունով վրացի ծառայողը, որին դե Մաթուսը փրկագնել էր ստրկությունից[2]։

Հռոմի պապը բարձր գնահատելով Աստվածատուր Օղլանքեշիշյանի ավանդը՝ նրան շնորհել է Հռոմի քաղաքացու, Լաթերանյան կոմսի և Ոսկե խաչի ասպետի կոչումների։ Հռոմի կաթոլիկ «Congregatio pro Gentium Evangelizatione»-ն համաձայնել է, որ եկեղեցին պատկանի հայ քահանաներին, սակայն թույլ է տվել տեղի եպիսկոպոսին որոշել, թե արդյոք այլ քահանաներ պետք են, թե ոչ։ Այս խնդրին բախվել են հիմնականում ուղղափառ Արևելքի ժողովուրդները ներկայացնող եկեղեցիները։

Շինարարությունը սկսվել է 1701 թվականին՝ ենթադրաբար Կոսիմո III-ի որդու՝ արքայազն Ֆերդինանդի նախագծով և իրականացվել Ջովանի Դել Ֆանտասիայի կողմից։ Եկեղեցին օծվել է 1714 թվականին։ 1799 թվականի մայիսին ֆրանսիացիներն այս եկեղեցուց առգրավել են 47 ֆունտ արծաթյա իրեր, և դրա արժեքը հատուցվել է միայն Փարիզում բողոքի ցույցերից հետո։ 1843 թվականից մինչև 1845 թվականը եկեղեցին վերադարձվել է համայնքին։ Եկեղեցին ավերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ռմբակոծության հետևանքով։

Նախկին եկեղեցի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկին եկեղեցին փոքր էր, սակայն ուներ զարդարված բարձր, բարակ գմբեթ։ Մեծ կտավների վրա պատկերված էին հայ եկեղեցու չորս ուսուցիչները, այդ թվում՝ հայոց գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցը[3], աջ կողմում Սուրբ Գրիգորը մկրտում է հայոց թագավոր Տրդատին և նրա հետևորդներին[4], իսկ ձախ կողմում՝ հեթանոս Աստիագես թագավորին և նահատակ Սուրբ Էքսպեդիտին քրիստոնեություն քարոզող Բարդուղիմեոս առաքյալը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 dati.beniculturali.it — 2014.
  2. «Լիվոռնոյի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին». www.irates.am (անգլերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 10-ին.
  3. St Mesrop painted by Giuseppe Bottani.
  4. St Gregory fresco was painted by Francesco Riviera