Ֆերդինանդո I Մեդիչի
Ֆերդինանդո I Մեդիչի իտալ.՝ Ferdinando I de' Medici | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 30, 1549[1] |
Ծննդավայր | Ֆլորենցիա, Ֆլորենցիայի դքսություն |
Մահացել է | փետրվարի 3, 1609[1] (59 տարեկան) |
Մահվան վայր | Ֆլորենցիա, Իտալիա |
Գերեզման | Սան Լորենցո տաճար և Մեդիչիի ժամատուն |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[2] |
Մասնագիտություն | կաթոլիկ քահանա |
Ամուսին | Christina of Lorraine?[3] |
Ծնողներ | հայր՝ Cosimo I de' Medici, Grand Duke of Tuscany?, մայր՝ Էլեոնորա Տոլեդացի |
Զբաղեցրած պաշտոններ | cardinal-deacon? |
Երեխաներ | Կոզիմո II Մեդիչի, Maria Maddalena de' Medici?, Catherine de' Medici?, Carlo de' Medici?, Կլաուդիա Մեդիչի, Lorenzo de' Medici?, Eleonora de' Medici?, Francesco di Ferdinando de' Medici? և Filippino de' Medici? |
Ferdinando I, Grand Duke of Tuscany Վիքիպահեստում |
Ֆերդինանդո I Մեդիչի, (իտալ.՝ Ferdinando I de' Medici, հուլիսի 30, 1549[1], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի դքսություն - փետրվարի 3, 1609[1], Ֆլորենցիա, Իտալիա), 1587-1609 թվականներին Ֆերդինանդո I Մեդիչին եղել է Տոսկանայի մեծ դուքս, զգալիորեն բարձրացրել է Մեդիչի ընտանիքի հեղինակությունը և ազդեցությունը Իտալիայում և նրա սահմաներից դուրս:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լինելով դուքս Կոզիմո Մեդիչիի և Էլեոնորա Տոլեդացու կրտսեր որդին, Ֆերդինադոն դուքսական գահի ժառանգորդի թեկնածու չէր և արդեն 14 տարեկանում առանց կուսակրոնություն ընդունելու ստացել էր կարդինալի տիտղոս (աշխարհիկ կարդինալ)[4]: Նա անցակացնելով երիտասարդությունը Հռոմում` իր կառուցած Մեդիչիների վիլլայում իտալական հնություններ էր հավաքում, երբ իր` ժողովրդի կողմից ոչ այդքան ընդունված եղբոր` Ֆրանչեսկոյի մահը նրան դարձրեց ողջ Տոսկանայի ժառանգորդը: Ըստ գիտական հետազոտության Ֆրանչեսկոն թունավորված է եղել մկնդեղով, ամենայն հավանականությամբ Ֆերդինանդոյի կողմից[5]: Տոսկանական գահ բարձրանալով նա միաժամանակ մնացել է կարդինալ, սակայն երբ 1589 թվականին ամուսնացել է Եկատերինա Մեդիչիի թոռան` Քրիստինա Լոթարինգացու հետ Հռոմի պապի թույլտվությամբ հրաժարվել է տիտղոսից:
Ֆերդինանդոն արտասովոր խորաթափանցություն է դրսևորել` Հենրի Նավարացուն ֆինանսական օժանդակություն տրամադրելով, երբ նա դեռ հակակաթոլիկ շարժման ղեկավարն էր: Հենրիի ֆրանսիական գահ բարձրանալուց հետո Ֆերդինանդոն իր նավատորմը ուղարկեց Մարսելի ծոց, գրավեց Իֆ ամրոցը, որի նկատմանբ իսպանացիները հավակնություն ունեին: Այդ քայլը Ֆերդինանդոյի և Ֆրանսիայի թագավորի միջև տարաձայնություններ առաջացրեց: Որպես հաշտության նշան 1600 թվականին Հենրին ամուսնացավ Ֆերդինանդոյի զարմուհու` Մարիա Մեդիչիի հետ: Բուրբոնների հետ կնքված դաշինքի համար, կայսրին հանգստացնելու նպատակով Ֆերդինանդոն իր ժառանգորդին ամուսնացրեց ավստրիացի արքայադստեր հետ և իր զորքերը ուղարկեց Էգեյան ծով ու Աֆրիկա` ավստրիացիներին օգնելու թուրքերի դեմ պատերազմում:
Ֆերդինանդոյի ճիշտ արտաքին քաղաքականությունը նպաստել է Տոսկանայի տնտեսական աճին և ֆինանսական ամրապնդմանը: Նա իր հարստությունը ծախսում էր կշռադատված` առաջնահերթությունը տալով երկրի արևելքում գտնող ճահճային տարածքների չորացմանը և հետամնաց Լիվորնոն միջերկրածովային նշանակալի առևտրական նավահանգիստ դարձնելուն: Արվեստի մեջ Ֆերդինանդոն առանձնացնում էր երաժշտությունը և զարմանալի չէ, որ պատմության առաջին օպերաները ցուցադրվել են նրա պալատում:
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆերդինանդո I Մեդչիի և Քրիստինա Լոթարինգացու ընտանիքում ծնվել են հինգ որդի և չորս դուստր:
- Կոզիմո II Մեդիչի (1590—1621), Տոսկանայի Մեծ դուքս, ամուսնացել է Մագդալինա Ավստրիացու հետ,
- Էլեոնորա Մեդիչի (1591—1617),
- Կատերինա Մեդիչի (1593—1629), ամուսնացել է Մանտուայի դուքս Ֆերդինանդո I Գոնզագայի հետ
- Ֆրանչեսկո Մեդիչի (1594—1614),
- Կառլո Մեդիչի (1595—1666), կարդինալ
- Ֆիլիպինո Մեդիչի (1598—1602),
- Լորենցո Մեդիչի (1599—1648),
- Մարիա Մագդալենա Մեդիչի (1600—1633),
- Կլավդիա Մեդիչի (1604—1648), առաջին անգամ ամուսնացած է եղել Ֆեդերիկո Ուբալդո դելլա Ռովերի հետ, երկրորդ անգամ` էրցհերցոգ Լեոպոլդ V Ավստրիացու հետ:
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սուրբ Ստեփանոս Պապի և Նահատակաց շքանշան:
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Hibbert, Christopher (1979). «XXI». In Pelican History of Art. The Rise and Fall of the House of Medici. Penguin Books Ltd.
- Մեդիչիները Ֆլորենցիայում
- Մեդիչի ընտանիքի արխիվ(անգլ.)
- Ֆերդինանդո I Մեդիչիի մասին Salրոvador Miranda. The Cardinals of the Holy Roman Church Florida International University(անգլ.)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.treccani.it/enciclopedia/ferdinando-i-de-medici-granduca-di-toscana_%28Dizionario-Biografico%29/
- ↑ https://www.catholic-hierarchy.org/bishop/bdmedfe.html
- ↑ http://genealogy.euweb.cz/lorraine/lorraine4.html
- ↑ Salvador Miranda։ «The Cardinals of the Holy Roman Church - Biographical Dictionary - Consistory of January 6, 1563»։ www2.fiu.edu։ Վերցված է 2017-04-28
- ↑ «Итальянские ученые спустя 420 лет раскрыли одно из самых загадочных убийств в роду Медичи»։ NEWSru.com։ Վերցված է 2017-04-28