Սուրբ Էքսպեդիտ
Սուրբ Էքսպեդիտ | |
---|---|
Ժամանակաշրջան | Հռոմեական կայսրություն |
Ծնունդ | 3-րդ դար |
Ծննդավայր | Melitene, Կապադովկիա, Հին Հռոմ |
Վախճան | 303[1] |
Վախճան վայր | Melitene, Կապադովկիա, Հին Հռոմ[2] |
Վախճան պատճառ | գլխատում |
Սրբացված կարգ | սուրբ |
Հիշատակության օր | Ապրիլի 19[2] |
Աշխատանք | Ռազմական գործ |
Սուրբ Էքսպեդիտ (որոշ ձեռագրերում նաև՝ Էքսպեդիտուս), կաթոլիկ եկեղեցու սուրբ, ի սկզբանե եղել է Հայաստանում հռոմեացի հարյուրապետ, որը, նահատակվել է 303 թվականի ապրիլին ներկայիս Թուրքիայի տարածքում՝ քրիստոնեություն ընդունելու համար։ Նրա հիշատակը կաթոլիկ և հայ առաքելական եկեղեցին նշում է ապրիլի 19-ին։
Առասպել
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավանդույթի համաձայն՝ Էքսպեդիտուսը Հայաստանում հռոմեացի հարյուրապետ էր, որը քրիստոնյա դարձավ և գլխատվեց Դիոկղետիանոսի հալածանքների ժամանակ՝ մ.թ. 303թ.: Այն օրը, երբ որոշեց քրիստոնյա դառնալ, Սատանան ագռավի (որոշ տարբերակներում օձի) կերպարանք ստացավ) և նրան ասաց, որ իր կրոնափոխությունը հետաձգի մինչև գալիք օրը։ Սակայն Էքսպեդիտուսը դիպչեց թռչունին և սպանեց նրան՝ հայտարարելով. «Այսօր ես քրիստոնյա կլինեմ»։
Հավատամք կար, որ Սուրբ Էքսպեդիտին կարող են դիմել՝ օգնելու լուծել չափազանց երկար ձգվող իրավական գործերը։ Նրա տոնը՝ ապրիլի 19-ը, լայնորեն նշվում է։ Այս Սուրբը հարգված է Եվրոպայում և ավելի շատ Լատինական Ամերիկայում։ Բրազիլիայում տեղի են ունենում արարողություններ Սան Պաուլոյում, և հավատացյալները, ովքեր մասնակցում են նրա ապրիլի 19-ի տոնակատարությանը, կարող են հասնել հարյուր հազարների։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Schäfer J. Ökumenisches Heiligenlexikon — 1998.
- ↑ 2,0 2,1 http://www.liturgialatina.org/martyrologium/14.htm
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Էքսպեդիտ» հոդվածին։ |
|