Jump to content

Պոլսո թեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոլսո թեմ
պատկեր
Տեսակարևելյան կաթոլիկ արքեպիսկոպոսություն
Մասն էՀայ Կաթողիկէ Եկեղեցի
ԿրոնՀայ Կաթողիկէ Եկեղեցի
Հիմնադրման թվական1830
Երկիր Թուրքիա, Ստամբուլ
ՏաճարՍուրբ Աստվածածին տաճար (Բեյօղլու)
ԳլխամասՍտամբուլ, Թուրքիա
Կայքarmcatistanbul.org
Քարտեզ
 Armenian Catholic Archeparchy of Istanbul Վիքիպահեստում

Պոլսո թեմ[1], նաև՝ Ստամբուլի հայ կաթողիկե արքեպիսկոպոսություն, Հայ կաթողիկե եկեղեցու՝ Մերձավոր Արևելքի տարածքում գտնվող, Տանն Կիլիկիո կաթողիկե եկեղեցուն պատկանող թեմերից մեկը, որը ներկայացնում է կաթողիկե թուրքահայության հոգևոր կյանքը։ Առաջնորդանիստը՝ Ստամբուլ քաղաքի սուրբ Աստվածածին տաճար։

Թեմը հիմնադրել է Պիոս VIII պապը 1830 թվականի հուլիսի 6-ին[2]։ Հռոմի պապ Գրիգոր XVI-ը այն անվանել է «նոր աթոռ» դրա առաջին արքեպիսկոպոս Անտոնիո Նուրիգյանին ուղղված նամակում, որն ուղարկել է 1832 թվականի փետրվարի 3-ին[2]։

1866-1928 թվականներին թեմը միավորվել է Կիլիկիո Հայ Կաթողիկե Պատրիարքությանը և եղել է պատրիարքի աթոռը՝ հիմնված Ստամբուլում։ Երբ պատրիարքական աթոռը տեղափոխվել է Բեյրութ, Լիբանան, 1928 թվականի հոկտեմբերի 15-ին կանգնեցվել է ներկայիս արքեպիսկոպոսությունը[3][4]։

2015 թվականի մարտի 21-ին հայտնի է դարձել, որ Կիլիկիո Հայոց Պատրիարքը, Պատրիարքական Եկեղեցու Եպիսկոպոսաց Սինոդի համաձայնությամբ և Սուրբ Աթոռին հայտնելուց հետո ընդունել է Հովհաննես արքեպիսկոպոս Չոլաքյանի պաշտոնաթողությունը։

Հետո Հայաստանի Պատրիարքական Եկեղեցու Եպիսկոպոսաց Սինոդը Պօղոս Լևոն Զեքիյանին ընտրել է Ստամբուլի արքեպիսկոպոս։

2008 թվականին 3650 հայ կաթոլիկներ թեմի անդամ էին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հայաստանի Հանրապետության կառավարություն (2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշում). «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանելու մասին (N 4 հավելված՝ Եկեղեցական այն կառույցների ցանկ, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը (հաստատված օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից, մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին նշումով) համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ)». arlis.am.
  2. 2,0 2,1 Pope Gregory XVI, Breve: Inter Gravissimas, in Italian, published on 3 February 1832, accessed on 27 August 2024
  3. «The Eparchy of Constantinople (Turkey) of the Patriarchal Armenian Catholic Church». Armenian Catholic Church. Արխիվացված է օրիգինալից 12 September 2012-ին. Վերցված է 25 January 2012-ին.
  4. «Archeparchy of Istanbul (Armenian)». Catholic-Hierarchy.org. David M. Cheney. Վերցված է 2012-01-25-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոլսո թեմ» հոդվածին։