Թագուհի Տիեզերաց
Թագուհի Տիեզերաց | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | կաթոլիկ տաճար |
Երկիր | Սիրիա |
Տեղագրություն | Դամասկոս |
Դավանանք | կաթոլիկություն[1] |
Թեմ | Դամասկոսի թեմ |
Հիմնական ամսաթվերը | 1930 |
Ճարտարապետական ոճ | ռոմանական ճարտարապետություն |
Հիմնադրված | 1930 |
Church of the Queen of the Universe, Damascus Վիքիպահեստում |
Թագուհի Տիեզերաց, կրոնական կառույց Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում։ Պատկանում է հայ կաթողիկե եկեղեցուն՝ Տանն Կիլիկիո կաթողիկոսության Դամասկոսի թեմին։ Հանդիսանում է վերջինիս առաջնորդանիստ միակ եկեղեցին, որը կազմակերպում է դամասկոսաբնակ կաթողիկե սիրիահայության հոգևոր կյանքը։
Եկեղեցին գտնվում է Դամասկոսի հին քաղաքի քրիստոնեական թաղամասում՝ հյուսիսարևելյան Բաբ Թումա դարպասից մոտ 100 մ դեպի արևմուտք: Դրանից ոչ հեռու տեղակայված է կես հազարամյա պատմություն ունեցող Բաքրի բաղնիքը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դամասկոսի հայ կաթողիկե համայնքը հիմնադրվել է 1763 թվականին։ Առաջին հոգևոր հովիվը եղել է Հովսեփ Թաքաթլյանը 1778-1782 թվականներին[2]։ Քաղաքի հին քարտեզներում երևում է, որ հին հայկական կաթոլիկ եկեղեցին գտնվում էր Լազարյան վանքի կողքին՝ Ալ-Ազարիա փողոցի արևելյան անկյունում: Այն մեծ վնաս է կրել 1860 թվականին Դամասկոսի քրիստոնեական թաղամասում տեղի ունեցած կոտորածի ժամանակ։ Այսօրվա հայկական տաճարը կառուցվել է ճիզվիտների կողմից 1930 թվականին, իսկ աջ կողմում գտնվող արքեպիսկոպոսության նստավայրը կառուցվել է 1920 թվականին[3]։ Այդ պատճառով եկեղեցին դեռևս ներկայացված է հին քարտեզների վրա որպես «ճիզվիտական» եկեղեցի[4][5]: Սակայն ճիզվիտները չկարողացան պահպանել շենքային համալիրը, ուստի ներկայիս գույքն ու շինությունը հայ կաթոլիկ համայնքը ձեռք բերեց 1959 թվականին բարերար Հանին Էլիաս Կուդսիի (1893-1971) միջոցներով։ Նրա գումարով 1961 թվականին ավարտվել է նաև դպրոցի կառուցումը[3]։ 1984 թվականի նոյեմբերի 6-ին ստեղծվել է Դամասկոսի թեմը, որով եկեղեցին վերածվել է առաջնորդանիստ տաճարի։ 2000 և 2001 թվականներին վերանորոգվել են եկեղեցին, առաջնորդանիստը և այլ սենյակներ։ Այն ժամանակ Դամասկոսում 700 ընտանիքներում 5000 հայ կաթոլիկներ կար[2]։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցու շենքը, որն ավարտվել է 1930 թվականին, ունի խաչաձև հատակագիծ և երկհարկանի տանիքներ՝ խաչաձև մույթերով։ Երկհարկանի շենքն ունի լուսավոր ճակատ և ճակատային մասում մեծ կլոր վարդագույն պատուհան, ներառյալ մուտքի փայտե դռան դիմաց գտնվող սյունասրահը, որի վրա Հիսուսի արձանն է երկհարկանի տանիքին և հասարակ խաչը գագաթին: 1920-ական թվականների չորսհարկանի արքեպիսկոպոսական տունը, որը գտնվում է եկեղեցուց աջ, կառուցված է սպիտակ քարից և ունի հարուստ զարդարված հայկական խաչքար՝ «Հայ կաթողիկե արքեպիսկոպոս» ցուցանակի վերևում։ Եկեղեցու դիմաց կան մի քանի հուշարձաններ՝ 1994 թվականի Մարիամ Աստվածածնի արձանը, համայնքի հովանավոր Հանին Էլիաս Կուդսիի (1893-1971) հուշարձանը, 2000 թվականի Սուրբ Ռիտայի արձանը։ Հայոց ցեղասպանության հուշարձանը բացվել է 1965 թվականի ապրիլի 24-ին՝ 50-րդ տարելիցին և որտեղ ամեն տարի այս օրը տեղի են ունենում հիշատակի միջոցառումներ[3]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.gcatholic.org/c/3854
- ↑ 2,0 2,1 Armenian Catholic Patriarchal Exarchate Damascus. Արխիվացված 2021-01-05 Wayback Machine Armenian Catholic Church, 2004.
- ↑ 3,0 3,1 3,2 (Արաբերեն) [Mitri Haji Athanasio, Qutaiba Shihabi: Klöster und Kirchen in Damaskus und ihre Landschaft (historische archäologische Dokumentarforschung). Damaskus 2005, 5. (Արաբերեն) Die Kathedrale der Sultanin der Welt.
- ↑ Älterer deutschsprachiger Touristen-Stadtplan von Damaskus in: Bettina Jurschik: Stadtbefestigung, Stadttore und Zitadelle. In: Hicham Tannous et al.: Exkursion Damaskus - Syrien vom 27. Mai 2007 bis 3. Juni 2007 im Rahmen des Masterstudienganges Denkmalpfl ege und Stadtentwicklung der Technische Universität Dresden, S. 50–53, hier S. 50.
- ↑ Älterer englischsprachiger Touristen-Stadtplan von Damaskus in: Diana Darke: My House in Damascus: An Inside View of the Syrian Revolution. Haus Publishing, London 2014.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դամասկոսի թեմի ֆեյսբուքյան էջ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թագուհի Տիեզերաց» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |