Սուրբ Երրորդություն եկեղեցի (Հալեպ)
Արտաքին տեսք
| Սուրբ Երրորդություն եկեղեցի | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | եկեղեցի |
| Երկիր | |
| Տեղագրություն | Հալեպ |
| Դավանանք | Հայ Կաթողիկէ Եկեղեցի |
| Թեմ | Բերիո թեմ |
| Հիմնական ամսաթվերը | 1965 |
| Նվիրված | Երրորդություն |
| Անվանված | Երրորդություն |
| Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
| Հիմնադրված | 1965 |
![]() | |
![]() | |
| 36°13′15″N 37°09′48″E / 36.2208°N 37.1633°E | |
Սուրբ Երրորդություն եկեղեցի (արաբ․՝ كنيسة الثالوث الأقدس), հայ կաթոլիկ եկեղեցի Սիրիայի Հալեպ քաղաքի ալ-Միդան թաղամասում, որը նաև կոչվում է Զվարթնոց։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցու օծումը տեղի է ունեցել 1965 թվականին՝ Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցի կապակցությամբ։ Այն վերանորոգվել 1990 թվականին։ Նրա կառուցվածքը նման է Զվարթնոց տաճարի կառուցվածքին։ Եկեղեցու ճարտարապետն է Պասկալ Փաբուջյանը[1][2]։
Զվարթնոցի հիմնական դպրոցը, որն արաբերեն հայտնի է որպես ալ-Ֆարահ դպրոց (արաբ․՝ مدرسة الفرح), գտնվում է եկեղեցական համալիրում և պատկանում է Հալեպի Հայ Կաթողիկե Արքեպիսկոպոսությանը։ Դպրոցն ունի մանկապարտեզ և մինչև 9-րդ դասարան ուսուցում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ [Armenian Catholic Prelacy of Beroea, Armenian sites of Aleppo, date: 1992, page 40]
- ↑ Armenian Catholic churches in Aleppo, Syria
| ||||||||||||||||||||||||||||||||||||
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Երրորդություն եկեղեցի (Հալեպ)» հոդվածին։ |


