Հակոբ Պետրոս Է Հոլասյան
Հակոբ Պետրոս Է Հոլասյան | |
---|---|
Մահացել է | փետրվարի 6, 1843 |
Մահվան վայր | Զմմառ, Քեսերվանի շրջան, Լեռնային Լիբանան, Լիբանան |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[1] և Հայ Կաթողիկէ Եկեղեցի |
Մասնագիտություն | պատրիարք և կաթոլիկ եպիսկոպոս |
Հակոբ Պետրոս Է Հոլասյան (- փետրվարի 6, 1843, Զմմառ, Քեսերվանի շրջան, Լեռնային Լիբանան, Լիբանան), Տանն Կիլիկիո կաթողիկե եկեղեցու յոթերորդ պատրիարք-կաթողիկոսը, պաշտոնավարել է կարճ ժամանակահատված՝ ընդամենը մեկ տարի և յոթ ամիս։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հակոբ Պետրոս Է Հոլասյանի ծննդյան տարեթիվն անհայտ է։ Նա եղելէ Անտոնյան հայ միաբանության վանական քահանա։ Մինչև պատրիարք դառնալը նա զբաղեցրել է պատրիարքական փոխանորդի և ադմինիստրատորի պաշտոնը՝ կատարելով պատասխանատու ծառայություններ իր նախորդ պատրիարք Գրիգոր Պետրոս VI Ջերանյանի օրոք։ Հոլասյանը ճանաչվել է որպես իմաստուն խորհրդատու և հմուտ վարչական գործիչ։
Նա ընտրվել է Կիլիկիայի պատրիարք 1841 թվականի հունիսի 30-ին՝ իր նախորդի մահից հետո։ Նրա ընտրությունը հաստատվել է Հռոմի պապի կողմից՝ 1842 թվականի հունվարի 27-ին։
Հակոբ Պետրոս Է Հոլասյանը երկար տարիներ մտերիմ հարաբերություններ է ունեցել Լիբանանի էմիր Բաշիր Շիհաբ II-ի հետ, որը հաճախ այցելել է էր Բզոմմարի վանք։ Էմիրը մեծ հարգանքով է վերաբերվել Հոլասյանին և հաճախ անվանել նրան «իմ իշխանության հենասյուն»՝ շեշտելով նրա կարևոր դերը տարածաշրջանի քաղաքական և հոգևոր կյանքում[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «bishop/bholass». Catholic-Hierarchy.org. David M. Cheney.
- Eintrag auf gcatholic.org (englisch)
- Biographies of Past Catholicos Patriarchs in the Armenian Catholic Church History (englisch)