Jump to content

Մայր ամենայն գթությանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայր ամենայն գթությանց
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրՍիրիա Սիրիա
ՏեղագրությունՀալեպ
ԴավանանքՀայ Կաթողիկէ Եկեղեցի
ԹեմԲերիո թեմ
Հիմնական ամսաթվերը1832
Ժառանգության կարգավիճակՏանն Կիլիկիո կաթողիկե եկեղեցի
ԱնվանվածՄարիամ Աստվածածին
Հիմնադրված1832
Քարտեզ
Քարտեզ
 Cathedral of Our Mother of Reliefs, Aleppo Վիքիպահեստում

Մայր ամենայն գթությանց[1], Հալեպ քաղաքում գտնվող կրոնական կառույց։ Պատկանում է Տանն Կիլիկիո կաթողիկե եկեղեցու Բերիո թեմին, դրա առաջնորդանիստն է, գտնվում է Սիրիայի Հալեպի մարզում[2][3]։ Համակարգում է տեղի և երկրի հյուսիսարևմտյան մարզերում բնակվող կաթողիկե սիրիահայության հոգևոր կյանքը։ Գտնվում է ալ-Ջուդեյդում՝ Հալեպի քրիստոնեական թաղամասում, հանդիսանում է քաղաքի հայ կաթողիկե չորս եկեղեցիներից մեկը (սուրբ Երրորդության, սուրբ Խաչի և սուրբ Փրկչի հետ միասին)[4]։

Ալ-Ջուդեյդի հայկական կաթոլիկ եկեղեցին գտնվում է ալ-Թելալ փողոցում (արաբ․՝ شارع التلل‎‎, «Լեռնային ճանապարհ») թաղամասի հյուսիս-արևմտյան եզրին[5]։ Նրա շինարարությունը սկսվել է 1823 թվականին և ավարտվել 1832 թվականին։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ օսմանյան սուլթան Մահմուդ II-ը Թանզիմաթի կարգավորման շրջանակներում հանեց նոր եկեղեցիների կառուցման արգելքը: Եկեղեցին վնասվել է 1850 թվականի հոկտեմբերի 17-ին Հալեպում հակաքրիստոնեական անկարգությունների ժամանակ, որոնց հետևանքով զոհվել է մոտ 20 քրիստոնյա, սակայն հետագայում վերակառուցվել է։ Բազմաթիվ կաթոլիկ հայեր փախել են, մասնավորապես, Բեյրութ և Զմյուռնիա։ Սակայն Հալեպի հայ կաթոլիկ բնակչությունը մեծացավ ավելի ուշ շրջանում ներգաղթի պատճառով, մասնավորապես Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Հայոց ցեղասպանության հետևանքով փախստականների տեղաշարժերի պատճառով[2]։

2015 թվականի հունվարի 9-ին՝ նախատեսված ժամերգությունից երկու ժամ առաջ, Սիրիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ գմբեթի վրա տեղադրված ռումբերից լրջորեն տուժել է եկեղեցին և հայտնվել փլուզման վտանգի տակ[3][6]: Վերակառուցումից հետո այն վերաբացվել է 2019 թվականի դեկտեմբերի սկզբին[7]։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ Կաթողիկե եկեղեցին, որն ունի հասարակ փայտյա տանիք, համարվում է ավելի ժամանակակից և համեստ կահավորված է՝ համեմատած շրջանի մյուս եկեղեցիների հետ։ Եկեղեցին ունի նաև տարրական դպրոց[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հոգևոր տիրոջ ձեռամբ երանելի Մալոյեանի սրբապատկերին օրհնութիւնն ու նորօծեալ արքեպիսկոպոսին առաջին ս. պատարագը». https://armeniancatholic.org. Օգոստոսի 30, 2023. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  2. 2,0 2,1 2,2 Daniel Demeter: Aleppo – Armenian Catholic Church. Syria Photo Guide, 1. Juli 2014.
  3. 3,0 3,1 Alaaeddin Haddad, Issam Ballouz, Rami Alafandi, York Rieffel: Al-Judayda Churches, Rapid Damage Assessment. Gerda Henkel Stiftung, 10. Oktober 2019.
  4. «Հալեպի հայկական եկեղեցիները՝ առաքելական, կաթոլիկ, ավետարանական․ ֆոտոշարք». https://civilnet.am. Հունվարի 31, 2022. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  5. Cathédrale Notre-Dame du Bon Secours auf gcatholic.org
  6. Nanore Barsoumian: Armenian Catholic Cathedral in Aleppo Bombed Hours Before Mass. Armenian Weekly, 10. Januar 2015.
  7. Gh. A. Hassoun: Armenian Catholic Cathedral of Our Mother of Reliefs reopened in Aleppo. SANA, 8. Dezember 2019.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։