Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի թեմ
Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի թեմ լատին․՝ Europae Orientalis | |
---|---|
![]() | |
Տեսակ | արևելյան կաթոլիկ եկեղեցու առաջնորդություն |
Մասն է | Հայ Կաթողիկէ Եկեղեցի |
Հիմնադրման թվական | հուլիսի 13, 1991 |
Երկիր | ![]() |
Ղեկավար | Գևորգ Նորատունկյան |
Անդամների քանակ | 618 000 |
Տաճար | Սրբոց Նահատակաց եկեղեցի |
Գլխամաս | Գյումրի, Հայաստան |
Կայք | armenianchurchco.com |
![]() |
Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի թեմ[1] հայտնի է նաև որպես Արևելյան Եվրոպայի թեմ (լատին․՝ Ordinariatus Europae Orientalis), Հայ կաթողիկե եկեղեցու՝ ԱՊՀ-ի տարածքում գտնվող, Տանն Կիլիկիո կաթողիկե եկեղեցուն պատկանող միակ և աշխարհասփյուռ ամենախոշոր թեմերից մեկը, որը ներկայացնում է կաթողիկե հայության հոգևոր կյանքը։ Առաջնորդանիստը՝ Հայաստանի Շիրակի մարզի կենտրոն Գյումրու սրբոց Նահատակաց եկեղեցի։ 2011-2021 թվականներին թեմի առաջնորդն էր ներկայիս կաթողիկոս-պատրիարք Ռաֆայել Պետրոս ԻԱ Մինասյանը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1991 թվականի հուլիսի 13-ին Սուրբ աթոռը Արևելյան Եվրոպայի երկրներում (բացառությամբ Լեհաստանի, Ռումինիայի և Հունաստանի) բնակվող հայ կաթողիկե եկեղեցու հայկական ծեսի հավատացյալների (այդ թվում՝ ֆրանկների) համար հիմնադրեց կանոնական թեմ: Լեհաստանում գործում էր երկու թեմ՝ հյուսիսային (կենտրոնը՝ Գդանսկի սուրբ Պողոս-Պետրոս) և հարավային թեմ (կենտրոնը՝ Գլիվիցեի սուրբ Երրորդություն), Ռումինիայում՝ առաջնորդություն (կենտրոնը՝ Արմենոպոլիսի (Գեռլա) սուրբ Երրորդություն), Հունաստանում՝ ևս (կենտրոնը՝ Աթենք մայրաքաղաքի սուրբ Գրիգոր Լուսավորիչ)։
Հայաստանում հայ կաթողիկե եկեղեցու հետևորդները բնակվում են երկրի հյուսիսարևմտյան հատվածում, հիմնականում՝ Շիրակի մարզում, իսկ Վրաստանում՝ Ախալքալաքի, Նինոծմինդայի և Ախալցխայի շրջաններում։ Որոշ գյուղեր չունեն ծխական աղոթատներ։ Նրանց մեծամասնությունը վերաբնակեցվել է Արևմտյան Հայաստանից 19-րդ դարի սկզբին՝ ռուս-թուրքական պատերազմներից հետո (1806-1812, 1828-1829)։
Ռուսաստանում Հայ կաթողիկե եկեղեցու հավատացյալներն ապրում են հիմնականում երկրի հարավային շրջաններում եւ խոշոր քաղաքներում։ Հայ կաթողիկե եկեղեցու սեփական հիերարխիայի և հոգևորականության բացակայության պատճառով Հայ կաթողիկե եկեղեցու հավատացյալները հիմնականում հաճախում են լատինական եկեղեցիներ։ Ռուսաստանի յուրաքանչյուր կաթողիկե թեմում կան հոգևորականներ (հիմնականում հայեր), որոնց իրավասությունը վերապահված է Լատինական այս թեմերում բնակվող Հայ կաթողիկե եկեղեցու հավատացյալների նկատմամբ Արևելյան Եվրոպայի առաջնորդի կողմից: Մոսկվայում է գտնվում «Սուրբ Գրիգոր Լուսավորչի ծուխը»[2], որի արարողությունները կատարվում են Անարատ Հղության Լատինական տաճարում։
Ուկրաինայի տարածքում, այդ թվում՝ Ղրիմում, հայ կաթողիկե համայնքն ունի առավել վաղ պատմություն։ Ղրիմում հայկական կաթողիկե եկեղեցիները (սուրբ Գեորգի, սուրբ Հովհաննես, սուրբ Փրկիչ, ներկայումս՝ բոլորը կորուսյալ) կառուցվել են թերակղզու՝ Ջենովայի հանրապետության կողմից մասնակի գրավումից հետո։ Արևմտյան Ուկրաինայում բնակվող առաքելական հայ համայնքին Լեհաստանի կառավարությունը պարտադրել է ընդունել քրիստոնեություն, էջմիածնապատկան եպիսկոպոսությունը վերածվել է կաթողիկե արքեպիսկոպոսության, եկեղեցիները կաթոլիկացվել են, կառուցվել նորերը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ արևմտյան Ուկրաինան և Բելառուսը Լեհաստանից բռնակցվել են Խորհրդային Միությանը, շատ հավատացյալներ տեղափոխվել են ժամանակակից Լեհաստանի տարածք։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայաստանի Հանրապետության կառավարություն (2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշում). «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանելու մասին (N 4 հավելված՝ Եկեղեցական այն կառույցների ցանկ, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը (հաստատված օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից, մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին նշումով) համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ)». arlis.am.
- ↑ «Заключение Экспертного совета по проведению государственной религиоведческой экспертизы в отношении Местной религиозной организации «Приход Святого Григора Просветителя Армянской Католической церкви в городе Москве»». Արխիվացված է օրիգինալից 2014-12-27-ին. Վերցված է 2014-12-27-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Annuario Pontificio, Libreria Editrice Vaticana, Città del Vaticano, 2003, ISBN 88-209-7422-3
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Official website
- Older site
- GCatholic with incumbent bio links
- Catholic-hierarchy.org
- armeniancatholic.org
- Armenian Catholics of Russia (ru)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի թեմ» հոդվածին։ |