Սուրբ Խաչ եկեղեցի (Աբաթխև)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Խաչ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունԽաշուտ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը19-րդ դար
Հիմնադրված19-րդ դար
8 մետր
Երկարություն12,85 մետր
Լայնություն8 մետր
Քարտեզ
Քարտեզ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Խաչ եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Խաչ եկեղեցի[1], Հայ կաթողիկե եկեղեցի, գտնվում է Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Ախալցխայի շրջանում, Ախալցխա քաղաքից 14 կմ դեպի հարավ-արևմուտք, հայաբնակ Աբաթխև գյուղում, կառուցվել է 19-րդ դարում, 1870 թվականին։ Մինչև Սուրբ խաչ եկեղեցու կառուցումը գյուղի բնակիչները այցելում էին «Յադենց աղբյուր» կոչվող վայր, որտեղ կա մի մատուռ, և այնտեղ հոգում իրենց հոգևոր կարիքները, մատուռը մինչև օրս համարվում է գյուղի ուխտատեղին։

Սուրբ Խաչ եկեղեցին բազիլիկ տիպի քարե կառույց է, նրա չափերն են՝ 15.62 x 9.32 մետր։ Ունի նաև զանգակատուն, որը գտնվում է մուտքի վերևի մասում՝ տանիքին։

1920 թվականին նորոգվում է եկեղեցու տանիքը։

Խորհրդային անաստվածության տարիներին եկեղեցին փակեցին և վերածեցին պահեստի։ 1980 թվականին եկեղեցին վերաբացվում է, որի համար մեծ ջանքեր է գործադրում գյուղի բնակիչ Մկրտիչ Միքայելյանը։

Մինչև 1991 թվականը եկեղեցու հոգևորականն է եղել տիրացու Փաշայենց Տեփանը։

1995 թվականին եկեղեցին կրկին վերանորոգվում է, իսկ վերանորոգման նյութական ծախսերը հոգում են գյուղի բնակիչները։

Եկեղեցու արևմտյան մուտքի մոտ ամփոփված է Գրիգոր վարդապետ Սահարյանի աճյունը, ում շնորհիվ 1850 թվականին գյուղում կառուցվեց դպրոց, և նրա ջանքերով կագուն է մնացել եկեղեցին։ Գրիգոր վարդապետ Սահարյանի տապանաքարի վրա կա արձանագրություն, որում գրված է․

Այս է տապան դամբարան / տէր Գրիգոր վարդապետ Սահա/րեան, 60 ամաց հասակի, / զի ատեաց զկեանս աշխար/հի, ջանք եւ ճիգ քրտնա/թոր ոչ խնայեաց զոր ի / զոր․ հիմնադիր այս տաճա/րիս փոխեաց զկեանս հան/գիստ 1886 ամի 28 յունուարի

Աբաթխև գյուղի Սուրբ Խաչ եկեղեցին վերաօծվեց[2] 2017 թվականի ապրիլի 18-ին, ձեռամբ Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.raa-am.com/raa/pdf_files/65.pdf Արխիվացված 2021-02-28 Wayback Machine էջ 16-ից մինչև 18
  2. «Առաջնորդություն». web.archive.org. 2021 թ․ փետրվարի 28. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 15-ին.