Ալ-Հասաքա
Քաղաք | ||
---|---|---|
Ալ-Հասաքա | ||
الحسكة | ||
![]() ալ-Դարբասիա | ||
Երկիր | ![]() | |
Մուհաֆազա | Ալ-Հասաքայի մարզ | |
Մինտակա | Ալ-Հասաքայի գավառ | |
Համայնք | Ալ-Հասաքայի շրջան | |
ԲԾՄ | 300 մետր | |
Կլիմայի տեսակ | բարեխառն ցամաքային | |
Պաշտոնական լեզու | Արաբերեն | |
Բնակչություն | 188․160 մարդ (2004[1]) | |
Ագլոմերացիա | 255,000 | |
Ազգային կազմ | ասորիներ, քրդեր | |
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | |
Հեռախոսային կոդ | 52 | |
| ||
Ալ-Հասաքա (արաբ․՝ الحسكة, քրդ.՝ Hesîçe, Hesêçe), քաղաք Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիս-արևելքում։ Համանուն մարզի վարչական կենտրոնն է։ Բնակչության թվով՝ 188,160 մարդ, մեկն է Սիրիայի 10 ամենամեծ քաղաքներից և ամենամեծը մարզում։ Ալ-Հասաքայի բնակչության զգալի մասը կազմում են ասորիներն ու քրդերը, կան նաև արաբներ ու հայեր[2]։ Քաղաքի տարածքով հոսում է Եփրատի վտակ Խաբուր գետը։ Գտնվում է Դամասկոսից 600 կմ, Հալեպից` 494 կմ, Դեյր-էլ-Զորից` 179 կմ հեռավորության վրա։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալ-Հասաքան տեղակայված է Թուրքիայի Քամիշլի սահմանամերձ քաղաքից 80 կմ հեռավորության վրա։ Եփրատի ձախ վտակ Խաբուր գետը, որ սկիզբ է առնում Թուրքիայի սահմանի մոտ գտնվող Ռաս ալ-Այն (ալ-Հասաքա) քաղաքի մոտ, հոսում է Ալ-Հասաքա քաղաքի միջով։ Վերջինիս մոտ Խաբուր գետին է միախառնվում Ջայջայ գետը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալ-Հասաքան շրջապատված է նախապատմական մի քանի բնակատեղիներով։ Դրանցից ամենահայտնիներն են Թել Բրակը, որ գտնվում է Ալ-Հասաքայից 45 կմ դեպի հյուսիս-արևելք, և Թել Քնեդիգը, որ տեղակայված է Ալ-Հասաքայից 20 կմ դեպի հարավ։

Օսմանյան կայսրության ժամանակ Ալ-Հասաքան աննշան քաղաք էր։ Ներկայիս բնակավայրը հիմնադրվել է 1922 թվականի ապրիլին Ֆրանսիական ռազմակայանի կողմից։ Հայերի ցեղասպանությունից ու Թուրքիայից նրանց արտաքսումից հետո շատ հայեր հաստատվեցին ԱԼ-Հասաքայում և նպաստեցին քաղաքի զարգացմանը 1920-ական թվակյաններին։ Ֆրանսիական մանդատի տարիներին ասորիները, որ վտարվեցին Իրաքից Սումայիլյան կոտորածի ժամանակ, մի շարք բնակավայրեր հիմնադրեցին Խաբուր գետի ափին 1930-ական թվականներին։ Այդ ժամանակ ֆրանսիական զորքերը տեղավորված էին Ցիտադել Հիլում։ 1942 թվականին Ալ-Հասաքան ուներ 7,835 բնակիչ, քաղաքում գործում էին մի քանի դպրոցներ, երկու եկեղեցի, բենզալցակայան։ Նոր քաղաքը սկսեց զարգանալ 1950-ական թվականներին՝ դառնալով գավառի վարչական կենտրոն։ Ալ-Հասաքա ու Քամիշլի քաղաքները ծաղկում ապրեցին 1960-ական թվականներին, երբ Սիրիայի հյուսիս-արևելքում սկսեց բուռն զարգացում ապրել բամբակագործությունը։ 1970-ական թվականներին զարգացավ նաև նավթարդյունաբերությունը։
2007-2008 թվականներին Ալ-Հասաքայի կենտրոնում կատարվեցին հնագիտական պեղումներ և հայտնաբերվեցին կավե աղյուսներից կառուցված պատեր, որ վերաբերում են Նոր ասորական դարաշրջանին՝ մ. թ. ա. 8-11 դարերին, ինչպես նաև 5-րդ դարի բյուզանդական եկեղեցու ավերակներ։ Գտնվեցին նաև բնակության հետքեր, որոնք վերաբերում են վաղ իսլամական ժամանակաշրջանին։
Սիրիայի քաղաքացիական պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիրիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ Ալ-Հասաքան վերահսկվում էր սիրիական բանակի ու քրդերի կողմից։ 2014 թվականի օգոստոսին քաղաքը պաշարեցին Իրաքի և Լևանտի իսլամական պետության զորքերը, որոնց մինչ այդ անհաջող փորձեր էին արել գրավելու այն[3][4]։
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականին քաղաքի բնակչությունը կազմում էր 188,160 մարդ։ Նրանց մեծ ման արսորիներ ու քրդեր են։ ԿԱն նաև քիչ թվով արաբներ ու հայեր։ Քաղաքում կան առնվազն չորս մեծ եկեղեցիներ, քանզի քաղաքում մեծ թիվ են կազմում քրիստոնյաները։
Հայեր
[խմբագրել | խմբագրել կոդը]21-րդ դարի սկզբին քաղաքում բնակվում էր մոտ 80 հայ ընտանիք: Գործում էին Ազգային Մեսրոպյան վարժարանը, կիրակնօրյա դպրոցը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Ջեզիրեի թեմի սուրբ Հովհաննու Կարապետ առաքելական և Տանն Կիլիկիո կաթողիկե եկեղեցու Կամիշլիի թեմի սուրբ Ընտանիք կաթողիկե եկեղեցիները: Առաքելական եկեղեցու շրջաբակում է գտնվում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողը (1992):
Մարզական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալ-Ջազիրան քաղաքի ամենամեծ ֆուտբոլային ակումբն է, որը խաղում է Բասել ալ-Ասադ մարզադաշտում։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Սուրգ Գևորգ եկեղեցին
-
Ալ-Հասաքայի ասորական եկեղեցին
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «al-Hasakah city population». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ http://www.homsonline.com/EN/Citeis/AlHasakah.htm
- ↑ «IS-extremisten rukken op in Syrië». Nieuwsblad. 2014 թ․ օգոստոսի 1. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ Halabi, Alaa (2014 թ․ հունիսի 24). «Hasakah residents fear ISIS rally in east Syria». al-Safir. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 11-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալ-Հասաքա» հոդվածին։ |
|