Jump to content

Սուրբ Վլասի եկեղեցի (Հռոմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Վլասի եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՏեղագրությունՀռոմ[1]
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ԹեմՀռոմի թեմ
Ժառանգության կարգավիճակԻտալիայի մշակութային ժառանգություն[1]
ՆվիրվածՍուրբ Վլաս
ԱնվանվածՍուրբ Վլաս
Քարտեզ
Քարտեզ
 San Biagio degli Armeni (Rome) Վիքիպահեստում

Սուրբ Վլասի եկեղեցի, Հռոմ քաղաքում գտնվող հայ կաթողիկե եկեղեցի, որը հայտնի է նաև որպես Սան Բյաջո դելա Պանյոտա[2] կամ Սան Բյաջո դեգլի Արմենի[3], եկեղեցի Հռոմում, Պոնտե թաղամասում, վիա Ջիուլիա փողոցի վրա, Սակետի պալատի մոտ։ Այն նվիրված է Սուրբ Վլասին և Հռոմի հայ համայնքի ազգային եկեղեցին է[4]։

Եկեղեցին հաճախ գրանցված է միջնադարյան գրացանկներում[5]։ Այն ստեղծվել է 10-րդ դարից առաջ, բայց առաջին անգամ արձանագրվել է 1072 թվականին դրա ներսում պահպանված արձանագրության մեջ, որում նշված է, որ կից վանքի (այժմ՝ հյուրանոց) վանահայր Դոմենիկոն վերակառուցել է եկեղեցին Ալեքսանդր II պապի օրոք։

Ջովանի Անտոնիո Պերֆետտին վերակառուցել է եկեղեցին, ինչպես նաև դրա ներկայիս ճակատամասը 18-րդ դարում։ Դրա վերևում պատկերված է Սուրբ Վլասի հրաշքը որմնանկարը: Ներսը վերակառուցել է Ֆիլիպո Նավոնեն 19-րդ դարի առաջին կեսին։ Այնտեղ պահվում է Սուրբ Վլասի կոկորդի մասունքը, ինչպես նաև Պիետրո դա Կորտոնայի նկարը, որտեղ հրեշտակները երկրպագում են Սուրբ Հաղորդությունը և Մադոննա դել Գրազիի նկարը, որը կանոնական կերպով թագադրվել է 1671 թվականին: 1836 թվականին Գրիգոր 16-րդ պապը եկեղեցին նվիրել է հայերին որպես ազգային եկեղեցի։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 dati.beniculturali.it — 2014.
  2. 'Pagnotta' derives from the small loaves which were blessed and distributed to the poor on its patron saint's feast day (3 February).
  3. The church is referred to by several other names in medieval documents (San Biagio gastru secuta, gatta secuta, cantu securo, clatro secura, cantu secuta, monte secuto), which all derive from the expression de cantu secuta, in reference to the caput seccutae: in the 13th century 'seccuta' was the popular name for the bank of the Tiber where via Giulia now runs, where the river left a large deposit of sand and silt.
  4. «Biagio di Sebaste – San Biagio degli Armeni». Արխիվացված է օրիգինալից 2015-01-23-ին. Վերցված է 2024-10-15-ին.
  5. Cited at n.59 by the name sancto Blasio Gattusecuta in the Cencio Camerario catalogue.

Մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Վլասի եկեղեցի (Հռոմ)» հոդվածին։