Jump to content

Սուրբ Հովհան Ոսկեբերան եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Հովհան Ոսկեբերան եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՏեղագրությունԲեյօղլու
ԴավանանքՀայ Կաթողիկէ Եկեղեցի
ԹեմՊոլսո թեմ
Հիմնական ամսաթվերը1979
Ժառանգության կարգավիճակՏանն Կիլիկիո կաթողիկե եկեղեցի
Հիմնադրված1979
Քարտեզ
Քարտեզ

Սուրբ Հովհան Ոսկեբերան եկեղեցի Ստամբուլ քաղաքում գտնվող կրոնական կառույց։ Պատկանում է Տանն Կիլիկիո կաթողիկե եկեղեցու Պոլսո թեմին, գտնվում է Թուրքիայի Ստամբուլի մարզում։ Համակարգում է Ստամբուլ քաղաքում բնակվող կաթողիկե թուրքահայության հոգևոր կյանքը։

Տեղադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Հովհան Ոսկեբերան եկեղեցին գտնվում է Ստամբուլի Բեյօղլու՝ պատմական Բերա թաղամասում՝ առաջնորդանիստ Աստվածածնի, սուրբ Երրորդության և սուրբ Փրկչի հետ միասին։

Եկեղեցին քարաշեն է, կառուցված բարոկկո ոճով, որոշ մասեր բնորոշ են հայկական եկեղեցական ճարտարապետությանը։ Կոչվում է վաղմիջնադարյան աստվածաբան Հովհան Ոսկեբերանի անվամբ

Սուրբ Հովհան Ոսկեբերան եկեղեցին կառուցվել է 1837 թվականին Բոսֆորի Ռումելյան կողմում գտնվող Թաքսիմ հրապարակում գտնվող Ֆրանսիայի հյուպատոսության հետևում։

Երբ 600 հոգանոց տարողությամբ փայտյա եկեղեցին ժամանակի ընթացքում հնացավ և այրվեց, 1860 թվականին ճարտարապետ Կարապետ Դուլպենչյանի կողմից դրվեց նոր որմնաշենքի հիմքը։ Սակայն, երբ Կարապետը մահացավ 1861 թվականին, շենքի շինարարությունն ավարտվեց նրա եղբոր՝ Անտոն Դուլպենչյանի կողմից 1863 թվականին[1][2], ապա նաև դրան կից կառուցվեց դպրոց։

Եկեղեցին օծվել է Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ի կողմից 1979 թվականին։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքից դեպի արևմուտք կա փոքրիկ բակ։ Շենքը կառուցվել է հարթ քարից։ Եկեղեցուց արևմուտքում կա եռամաս գավիթ, իսկ արևելքում՝ աբսիդ․ տեղակայված են երգչախմբային բաժիններ։ Շենքը, որն ունի կենտրոնագմբեթ հատակագիծ, հենված է չորս հենասյուներով, գմբեթն ութանկյուն է։ Ներքին հարդարանքը նեոկլասիկայի ոճի է, ունի կիսակլոր կամարային բացվածքներ, փորված սյուներ և խոյակներ:

Զանգակատունը գտնվում է շենքի հարավ-արևելքում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Surp Hovhan Vosgeperan Kilisesi ԹԱՔՍԻՄ 1863». Türkiye Ermeni Katolik Patrikliği. 31 Temmuz 2024. Արխիվացված է օրիգինալից 30 Temmuz 2024-ին.
  2. «Taksim Surp Hovhan Vosgeperan Ermeni Katolik Kilisesi / Beyoğlu Vosgeperan Apartmanı». Cemaat Vakıfları Temsilcisi. 31 Temmuz 2024. Արխիվացված է օրիգինալից 30 Temmuz 2024-ին.