Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (Ուջմանա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (Ուջմանա)
ՏեղադրությունՍամցխե-Ջավախք, Ուջմանա
ԵրկիրՎրաստան Վրաստան
ԿրոնադավանանքՀայ կաթողիկե եկեղեցի Հայ կաթողիկե եկեղեցի
Պատմություն
ՆվիրվածՀովհաննես Մկրտիչ
Ճարտարապետություն
ԿարգավիճակԿիսավեր
Ակտիվ էՈչ
Ճարտարապ. ոճՀայկական
Կառուցման սկիզբ19-րդ դար
Կառուցման ավարտ1850 թ.[1] կամ 1851 թ.[2]
##Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (Ուջմանա) (Վրաստան)
Set01-church1.svg
41°21′58″ հս․ լ. 43°35′52″ ավ. ե.HGЯO

Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (Ուջմանա), հայ կաթողիկե եկեղեցի Վրաստանի Սամցխե-Ջավախեթի մարզի Նինոծմինդայի մունիցիպալիտետ Ուջմանա գյուղի կենտրոնում[3][4]։ Ենթարկվում է Հայ Կաթողիկե եկեղեցու Հայաստանի և Արևելյան Եվրոպայի թեմին[4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու կառուցման թվականի վերաբերյալ առկա է երկու տեսակետ, համաձայն որոնց՝ այն կառուցվել է կա՛մ 1850 թվականին[1][3][4] կա՛մ 1851 թվականին[2][3][4] ջանքերով։ Կառուցման համար անհրաժեշտ գումարը հավաքվել է տեղի բնակիչների կողմից[3]։

Հայտնի է, որ 1915 թվականին եկեղեցու քահանան է եղել Հովհաննես Դարբինյանը[3][5]։

ԽՍՀՄ գոյության տարիներին եկեղեցին անմխիթար վիճակում է գտնվել, քանի որ խորհրդային իշխանությունները արգելում էին հայերով բնակեցված գյուղերում, որի բնակիչները հայ կաթողիկե եկեղեցու հետևորդ էին, հոգևորականների գործունեությունը։ 1990 թվականից եկեղեցում վերսկսվել է եկեղեցական արարողությունների կատարումը հարևան գյուղերի կաթողիկե հոգևորականների կողմից[4]։

2008 թվականին գյուղի քահանա է նշանակվել Տ. Անտոն քահանա Անտոնյանը[4]։

2015 թվականին Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին հիմնանորոգվել է։ Ծնունդով Ուջմանա գյուղից ավստրալաբնակ Ռիմա Կարսլյանի ֆինանսավորմամբ նորոգվել են եկեղեցու բեմը, առաստաղը, խորանը, դուռը, պատուհաններն ու պատերը։ Զանգակատունը նորոգվել է նույն գյուղի բնակիչ Ռոբերտ Ամիրխանյանի հովանավորությամբ[4]։

2015 թվականի օգոստոսի 5-ին հիմնովին վերանորոգված Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Հայ կաթողիկե եկեղեցու Հայաստանի և Արևելյան Եվրոպայի թեմի առաջնորդ Տ. Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանի և Ուջմանայի քահանայապետ Տ. Անտոն քահանա Անտոնյանի ու Տ. Գրիգոր քահանա Մկրտչյանի կողմից օծվել է։ Օծման արարողությանը ներկա էին Նինոծմինդայի շրջանից պատգամավոր Հենզել Մկոյանը, Նինոծմինդայի մունիցիպալիտետի նախագահ Սմբատ Կյուրեղյանը, այլ պատվավոր հյուրեր և գյուղացիները[4]։

Ճարտարապետական տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին ունի ուղղանկյան տեսք և կառուցված է սպիտակ քարից[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հայաստանի Պետական Արխիվ, ֆ. 316, ց. 1, գ. 102, թ. 38
  2. 2,0 2,1 «Արձագանք», 1885, N 26, էջ 368
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Սամվել Կարապետյան, «Ջավախք», Երևան 2006թ.:
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Օծվել է Վրաստանի հայաբնակ Ուջմանա գյուղի վերանորոգված Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին:
  5. «Օրացոյց և պատկեր տօնից», Թիֆլիս, 1915թ., էջ 83: