Սուրբ Հովսեփ եկեղեցի (Դիարբեքիր)
| Սուրբ Հովսեփ եկեղեցի | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | եկեղեցի |
| Երկիր | |
| Տեղագրություն | Սուր |
| Տարածաշրջան | Հարավարևելյան Անատոլիա |
| Դավանանք | կաթոլիկություն |
![]() | |
![]() | |
| 37°54′31″N 40°14′19″E / 37.908534°N 40.2385938°E | |
Սուրբ Հովսեփ եկեղեցի, 16-րդ դարում կառուցված հայ կաթողիկե եկեղեցի Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի Սուր թաղամասում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Հովսեփ եկեղեցին կառուցվել է 16-րդ դարում[1]։ Հայոց ցեղասպանությունից հետո այն լքվել էր։ Եկեղեցին, որի պատմության մասին շատ տեղեկություններ չկան, վերականգնվել է Դիարբեքիրի հիմնադրամների շրջանային տնօրինության կողմից[1]։ Այն 2015-16 թվականներին Սուր թաղամասի բախումների ժամանակ ամենաշատ վնասված եկեղեցիներից է[2]։ Սուրում հակամարտությունը դադարեցվելուց հետո շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարարությունը սկսեց թաղամասի վերակառուցման և Հայ Կաթողիկե եկեղեցու վերականգնման աշխատանքները[3]։
Եկեղեցում կան հայ հոգևորականների տապանաքարեր՝ հայերեն արձանագրություններով[1]։
Սուրբ Հովսեփը 2013 թվականի վերակառուցումից հետո օգտագործվել է որպես գորգերի պահեստ։ Դրանից բացի կա ևս երկու առաքելական եկեղեցի՝ սուրբ Սարգիս և սուրբ Կիրակոս։
2021 թվականին եկեղեցին 10 տարով հանձնվել է Դիարբեքիրի «Դիջլե» համասարանի տնօրինմանը[4]։ Դրանով հանդերձ, պահպանվել է նաև հայ կաթոլիկ համայնքի՝ եկեղեցում պատարագներ անցկացնելու իրավունքը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 Özçelik, Metin (2011). Diyarbakır Merkez Maddi Kültür Varlıkları. Diyarbakır. էջ 30.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ «Diyarbakır kiliseleri hala ibadete kapalı». Agos (Türkçe). Արխիվացված է օրիգինալից 16 Ocak 2020-ին. Վերցված է 14 Mart 2020-ին.
{{cite web}}: Invalid|url-status=hayır(օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Ağır hasar gören Diyarbakır Ermeni Katolik Kilisesi restore edilecek» (İngilizce). Արխիվացված է օրիգինալից 22 Mart 2020-ին. Վերցված է 14 Mart 2020-ին.
{{cite web}}: Invalid|url-status=hayır(օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ LLC, Helix Consulting. «Դիարբեքիրի կաթոլիկ հայկական եկեղեցին վերանորոգումից հետո հանձնել են տեղի համալսարանի տնօրինությանը». www.ermenihaber.am (անգլերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 23-ին.


