Գրիգոր Պետրոս Ի Գապրոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգոր Պետրոս Ի Գապրոյան
Ծնվել էնոյեմբերի 15, 1934(1934-11-15)
ԾննդավայրՀալեպ
Մահացել էմայիսի 25, 2021(2021-05-25)[1] (86 տարեկան)
Մահվան վայրԲեյրութ, Լիբանան
Քաղաքացիություն Սիրիա
Մայրենի լեզուհայերեն
ԿրոնՀայ Կաթողիկէ Եկեղեցի[2]
ԿրթությունՊապական Գրիգորյան համալսարան
Մասնագիտությունկաթոլիկ քահանա և կաթոլիկ եպիսկոպոս
Զբաղեցրած պաշտոններՀայ Կաթողիկե Եկեղեցու Պատրիարք, թեմի հովվապետ, թեմի հովվապետ և տիտղոսավոր եպիսկոպոս

Գրիգոր Պետրոս Ի Գապրոյան (արմտ. հայ.՝ Գրիգոր Պետրոս Ի. Կապրոյեան, ֆր.՝ Grégoire Pierre XX Ghabroyan, նոյեմբերի 15, 1934(1934-11-15), Հալեպ - մայիսի 25, 2021(2021-05-25)[1], Բեյրութ, Լիբանան), (Զմմառի Սուրբ Տիրամոր վանք), Հայ կաթողիկե եկեղեցու Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարք, ընտրվել է 2015 թվականի հուլիսի 24-ին[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1934 թվականի նոյեմբերի 15-ին Հալեպում։ Ընտանիքի 12 զավակներից տասներորդը։ Մարդին քաղաքի ջարդերից հետո ծնողներն ապաստանել են Հալեպում։ 1938 թվականին ընտանիքը վերջնականապես հաստատվել է Լիբանանում։

Նախնական կրթությունն ստացել է Նոթր-Դամ դպրոցում, մտել է Զմմառի Պատրիարքական Կղերի Միաբանության փոքր նորընծայարանը և հաճախել է Լիբանանի Ֆրեր Մարիստ վարժարանը։ Ուսումն ավարտելուց հետո ուղարկվել է Հռոմի Քահանայապետական Լևոնյան հայ վարժարան և 6 տարի հաճախել հիսուսյան հայրերի Քահանայապետական Գրիգորյան համալսարանի փիլիսոփայության և աստվածաբանության դասերին[4]։ Ուսումն ավարտելուց հետո վերադարձել է Լիբանան և քահանա է ձեռնադրվել 1959 թվականի մարտի 28-ին՝ Վսեմաշուք Կարդինալ Գրիգոր-Պետրոս ԺԵ Աղաջանյանի ձեռամբ[5]։

1960 թվականին եղել է Զմմառի փոքր ընծայարանի փոխժողովրդապետ, 1962 թվականից 1996 թվականը՝ Պուրճ Համուտի Հայկական Մեսրոպյան Վարժարանի տնօրեն և 1969 թվականից 1975 թվականը Զմմառի Պատրիարքական կղերի միաբանության ղեկավար և քարտուղար։

1976 թվականին նշանակվել է Հայ կաթողիկե եկեղեցու Ֆրանսիայի թեմում ծառայելու, 1977 թվականի հունվարի 3-ին՝ Պողոս Զ Սրբազան Պապը նրան նշանակել է Ամիդի (Դիարբեքիր) տիտղոսավոր եպիսկոպոս։ Եպիսկոպոս է օծվել 1977 թվականի փետրվարի 13-ին Պուրճ Համուտի Սուրբ Փրկիչ եկեղեցում։ 1986 թվականի հունիսի 20-ին Հովհաննես Պողոս Բ. Սրբազան պապը Ֆրանսիայի հայ կաթոլիկների համար ստեղծում է Փարիզի Սուրբ Խաչ թեմը և նրան նշանակում այդ թեմի առաջին եպիսկոպոս։

1997 թվականին ավարտել է «Քրիստոնէական Կաթողիկէ Եկեղեցւոյ» արևմտահայերեն թարգմանության հրատարակությունը։ 1997 թվականից 2014 թվականը եղել է Հռոմի Քահանայապետական Լևոնյան Հայ Վարժարանի ընդհանուր մատակարարը։

2015 թվականի հունիսի 25-ին Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ. Թարմունիի մահվան պատճառով, ըստ Արևելյան Եկեղեցիների կանոնակարգի, նշանակվել է որպես Հայ Կաթողիկե Եկեղեցու կառավարիչ՝ մինչև նոր պատրիարքի ընտրությունը[6]։ 2015 թվականի հուլիսի 25-ին Հայ Կաթողիկե Պատրիարքական Եկեղեցու Սինհոդոսական Հայրերը նրան նշանակում են Տանն Կիլիկիոյ Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք՝ Գրիգոր Պետրոս Ի Գապրոյան անվամբ[3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիայի հայկական առաքելական փոխանորդություն
Փարիզի Սուրբ Խաչ թեմի եպիսկոպոս[7]
Նախորդող
Կարապետ Ամադունի
(1960–1971)
(Փարիզի Սուրբ Խաչ թեմ)
Գրիգոր Պետրոս Ի Գապրոյան
(Զմմառի Սուրբ Տիրամոր վանք)

(1977-2013)
Հաջորդող
Ժան Թեյրուզ
(2013-2018)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող:
Ներսես Պետրոս ԺԹ Թարմունի
Կիլիկիայի Կաթողիկոս Պարիարք
2015–առ այսօր