Jump to content

Սուրբ Նիկոլաս եկեղեցի (Հռոմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Սուրբ Նիկոլաս եկեղեցի (Հռոմ)


ԵրկիրԻտալիա Իտալիա
Կայքsannicoladatolentino.org
Պատմություն
ՆվիրվածՆիկոլաս Տոլենտինացի

Հռոմի հայկական կաթոլիկ եկեղեցի (իտալ․՝ Սուրբ Նիկոլաս Տոլենտինացին Սալուստի պարտեզում), եկեղեցի Հռոմում։ Թե՛ Մելքիորիի, թե՛ Վենուտիի ուղեցույցներում այն հիշատակվում է որպես San Niccolò di Tolentino, իսկ ուրիշ տեղերում Capo le Case[1][2]։ Այն Հայաստանի երկու հռոմեական ազգային եկեղեցիներից մեկն է։ Եկեղեցին կառուցվել է 1599 թվականին ավգուստինյանների համար և ի սկզբանե նվիրված է եղել 13-րդ դարի ավգուստինյան վանական Սուրբ Նիկոլաս Տոլենտինացուն (կոչվում է նաև San Niccolò կամ Nicolò da Tolentino)։

Հռոմի հայկական կաթոլիկ եկեղեցին վերանորոգվել է 1614-1620 թվականներին Կառլո Բուտիի և Մարտինո Լոնգիի կողմից՝ Պամֆիլինների ընտանիքի հովանավորությամբ։ 1654 թվականից սկսած, կրկին Պամֆիլինների հովանավորությամբ, եկեղեցին վերակառուցվել է Ալեսսանդրո Ալգարդիի հիմնական ուսանողներից մեկի՝ Ջովանի Մարիա Բարատտայի նախագծով։ 1883 թվականին եկեղեցին Հայրապետական հայկական վարժարանին է հանձնվել Հռոմի պապ Լեո XIII-ի կողմից։ Հայ կաթոլիկ եկեղեցին լիակատար հաղորդակցության մեջ է Հռոմի կաթոլիկ եկեղեցու հետ[3]։

Սան Ջովաննի Բատտիստայի գլխավոր զոհասեղանը պատկանում է Բաչիչիոյին։ Մադոննայի քանդակը մանկան հետ, որն առաջարկում է հրաշագործ հաց Սուրբ Նիկոլասին, Սուրբ Ավգուստինին և Սուրբ Մոնիկային գլխավոր խորանի վրա, ավարտվել է Դոմենիկո Գվիդիի կողմից։ Գլխավոր զոհասեղանը կառուցվել է Ալգարդի նախագծով[3]։

Աջ կողմում գտնվող առաջին մատուռն ունի Ֆիլիպո Լաուրենցիի Սուրբ Նիկոլաս Բարիի պատկերը (1710 թվական)[3]։

Աջ կողմում գտնվող երկրորդ մատուռում գտնվում է Լազզարո Բալդիի զոհասեղանը[4]։

Աջ կողմի երրորդ մատուռում կա կարդինալ Ֆեդերիկո Լանտե դելլե Ռովերեսի գերեզմանաքարը, որը պատկերել է Պիետրո Պաոլո Բալդինին[3]։

Ձախից երրորդ մատուռը՝ Գավոտտի մատուռը, նախագծվել է 1668 թվականին Պիետրո դա Կորտոնայի կողմից, ով սկսել է որմնանկարը առաստաղի վրա, թեև այն ավարտվել է նրա մահից հետո Չիրո Ֆերրիի կողմից։ Մատուռը նվիրված էր Սավոնայի Մադոննային[4]։

Սուրբ Կույսի՝ Սավոնական Անտոնիա Բոտտեին խորանի մոտ պատկերն ավարտվել է Կոզիմո Ֆանչելլին, Իսկ Սուրբ Հովսեփի՝ Էրկոլե Ֆերատայի և Սուրբ Հովհաննես Մկրտչի արձանները՝ Անտոնիո Ռագգիի կողմից։

Ձախ կողմում գտնվող երկրորդ մատուռը՝ Բուրատի մատուռը, նախագծվել է Ջովանի Բատիստա Մոլան՝ Պեր Ֆրանչեսկո Մոլայի հայրը[3]։

Աջ կողմում գտնվող առաջին մատուռը Սուրբ Ֆիլիպ Ներին է, որը նկարել է Քրիստոֆարո Կրեոն[4]։

Գմբեթը ութանկյուն է՝ ութ պատուհաններով։ Գմբեթը որմնանկարված է (1643) Պիետրո Պաոլո Բալդինիի կողմից և պատկերում է չորս կին հրեշտակ, որոնք խորհրդանշում են ավգուստինյան կարգի չորս հիմնական առաքինությունները. մաքրաբարոյություն, խոնարհություն, աղքատություն և հնազանդություն։ Կա նաև ֆրեսկո, որը պատկերում է Ջովաննի Կոլիի և Ֆիլիպպո Գերարդիի Սուրբ Նիկոլաս Տոլենտինացու փառքը[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Guida metodica di Roma e suoi contorni, by Giuseppe Melchiorri, Rome (1836); page 365.
  2. Accurata e succinta descrizione topografica e istorica di Roma moderna; by Rodulphinus Venuti; Rome (1766); page 88.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 San Nicola da Tolentino agli Orti Sallustiani
  4. 4,0 4,1 4,2 Melchiorri, page 365.