Բաչիչիո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բաչիչիո
Ծնվել էմայիսի 8, 1639(1639-05-08)[1][2][3][…]
ԾննդավայրՋենովա, Իտալիա[4]
Վախճանվել էապրիլի 2, 1709(1709-04-02)[1][2][3][…] (69 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Պապական մարզ[5]
ՔաղաքացիությունԻտալիա[6]
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտություննկարիչ, քանդակագործ և fresco painter
Ժանրդիմապատկեր և ֆրեսկո
Ուշագրավ աշխատանքներConversion of Paul?, The Sermon of St. John the Baptist? և A Blessed Abbess Receiving the Host from the Hands of Christ?
ՈւսուցիչLuciano Borzone?
 Baciccio Վիքիպահեստում

Ջովանի Բատիստա Գաուլի, մականվանյալ Բաչիչիո (Baciccio) (իտալ՝. Giovanni Battista Gaulli, մայիսի 8, 1639(1639-05-08)[1][2][3][…], Ջենովա, Իտալիա[4] - ապրիլի 2, 1709(1709-04-02)[1][2][3][…], Հռոմ, Պապական մարզ[5]), բարոկկոյի դարաշրջանի իտալացի նկարիչ, որմնանկարի ու դիմանկարի անվանի վարպետ։

Սկզբնական շրջանում Ճենովայում աշակերտել է Լուչանո Բորզոնեին։ 1653 թվականին եկել է Հռոմ, որտեղ ծանոթացել ու մտերմացել է անվանի քանդակագործ ու նկարիչ Ջովանի Լորենցո Բեռնինիի հետ։ Վերջինս օգնել է Գաուլիին կարևոր պատվերներ ձեռք բերելու գործում։ 1657 թվականին նկարչի ծնողները ժանտախտի համաճարակի զոհ են դարձել։

1662 թվականին Գաուլին անդամագրվել է Հռոմի Սուրբ Ղուկասի անվան գեղարվեստական ակադեմիային, տասներկու տարի անց ընտրվել այդ ակադեմիայի նախագահ (Principi):

Ջովանի Գաուլիի վաղ շրջանի աշխատանքներում զգացվում է Պիտեր Պաուլ Ռուբենսի և Անտոնիս վան Դեյկի, ավելի ուշ շրջանի գործերում՝ Ջովանի Բեռնինիի ստեղծագործական ազդեցությունը։

Գաուլի-Բաչիչիոն բազմաթիվ աշակերտներ է ունեցել, որոնցից հիշատակման են արժանի հատկապես հետագայում ճանաչված նկարիչներ դարձած Լուդովիկո Մաձանտին, Ջովանի Օդաձին[7] և Ջովանի Բատիստա Բրուգին[8]։ Ժամանակակիցները Գաուլիին բնութագրել են որպես արագ բռնկվող, բորբոքվող, բայց վրդովմունքի պատճառների վերացումից հետո շուտ հանգստացող, միաժամանակ՝ շատ ազատամիտ, առատաձեռն, աղքատախնամ անձնավորության[9]։

Ստեղծագործությունների ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]

Որմնանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իլ Ջեզու եկեղեցում (1668—1683) — նրա ամենահամբավավոր ստեղծագործությունը
  • Քրիստոսի անվան հաղթարշավը (1679)
  • Սանտ Անիեզե ին Ագոնե եկեղեցում (1668-71)

Դիմանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հռոմի պապերի՝
    • Ալեքսանդր VII-ի
    • Կղեմես IX-ի
    • Կղեմես X-ի
    • Իննոկենտիոս XI-ի
    • Ալեքսանդր VIII-ի
    • Ինոկենտիոս XII-ի
    • Կղեմես XI-ի
  • Ջանլորենցո Բեռնինիի (1665)
  • Լեոպոլդո Մեդիչիի ( 1675)
  • Ինքնանկար (1667/1668)

Աստվածաշնչյան թեմաներով[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարսանիք Կաննայում
  • Հովհաննես Մկրտիչն անապատում (մոտ. 1671)
  • Հովհաննես Մկրտիչ (1676)
  • Ոսկե հորթի պաշտամունքը (1683)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Gombrich, E.H. (1995). The Story of Art.
  • Haskell, Francis (1980). Patrons and Painters: Art and Society in Baroque Italy. Yale University Press. էջեր 80–85.
  • Soprani, Raffaello (1769). Carlo Giuseppe Ratti (ed.). Delle vite de' pittori, scultori, ed architetti genovesi; Tomo secundo scritto da Carlo Giuseppe Ratti. Stamperia Casamara in Genoa, Oxford University copy on Feb 2, 2007. էջեր 74–90.
  • Wittkower, Rudolf (1980). Pelican History of Art (ed.). Art and Architecture Italy, 1600-1750. Penguin Books.

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաչիչիո» հոդվածին։