Սուրբ Աստվածածին եկեղեցի (Ալաստան)
Սուրբ Աստվածածին եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Երկիր | Վրաստան |
Տեղագրություն | Ալաստան, Ախալքալաքի շրջան |
Տարածաշրջան | Սամցխե-Ջավախեթի մարզ |
Դավանանք | Հայ կաթողիկե եկեղեցի |
Թեմ | Հայաստանի և Արևելյան Եվրոպայի թեմ |
Հիմնադրված | 10-11-րդ դարեր |
6,56 մ | |
Երկարություն | 11,5 մ |
Լայնություն | 6,56 մ |
Շինանյութ | Սրբատաշ քար |
Սուրբ Աստվածածին եկեղեցի, հայ կաթողիկե եկեղեցի Վրաստանի Սամցխե-Ջավախեթի մարզի Ախալքալաքի շրջանի Ալաստան գյուղում[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Աստվածածին եկեղեցին թվագրվում է 10-11-րդ դարերով[1]։ Համաձայն հուշարձանագետ Սամվել Կարապետյանի հայտնած տեսակետի այն եղել է բյուզանդածես հայկական եկեղեցի, որը 1830-ական թվականներին հայաթափ բնակատեղիում հաստատված հայ կաթոլիկները այն նորոգել և օծել են որպես հայ կաթողիկ եկեղեցի։ Օծումից հետո եկեղեցին մոտ 25 տարի գործել է որպես ծխական[1]։
1856 թվականին փոքր-ինչ դեպի արևմուտք նոր և ավելի ընդարձակ եկեղեցու կառուցումից հետո Սուրբ Աստվածածին եկեղեցու փայտե ծածկը մասամբ քանդում է[1][2][3]։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցված է սրբատաշ քարով և ունի 11,5 x 6,56 մ արտաքին չափեր։ Ներկայում այն կանգուն է, սակայն ունի վերանորոգման կարիք։ Որմերը հարուստ են վաղ միջնադարին բնորոշ հավասարաթև խաչաքանդակներով[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Սամվել Կարապետյան, «Ջավախք», Երևան 2006թ., էջ 47։» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Օրացոյց եւ պատկեր տօնից», Թիֆլիս, 1916, էջ 81։
- ↑ Հայաստանի ազգային դիվան, ֆ. 56, ց. 1, գ. 3436, թ. 8։