Jump to content

Սուրբ Պետրոս եկեղեցի (Այնթապ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Պետրոս եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և մշակութային կենտրոն
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՏեղագրությունՇահինբեյ
ՏարածաշրջանՀարավարևելյան Անատոլիա
Հիմնական ամսաթվերը1723
Հիմնադրված1723
Քարտեզ
Քարտեզ
 St. Peter's Church, Gaziantep Վիքիպահեստում

Սուրբ Պետրոս եկեղեցի, 1723 թվականին կառուցված հայկական եկեղեցի Թուրքիայի Այնթապ քաղաքի կենտրոնում։ Երկար տարիներ այն օգտագործվել է որպես մանվածքի պահեստ, իսկ վերականգնումից հետո դարձել է Օմեր Էրսոյի մշակութային կենտրոնը, որտեղ ելույթ են ունեցել այնպիսի արտիստներ, ինչպիսիք են Mavi Black-y, GEMAJ խումբը, Ezgi Saydam-ը և այլոք[1]։

Եկեղեցին կառուցվել է 1723 թվականին[2][3][4]։

Թուրքիայի մշակութային և բնական ժառանգության պահպանման խորհուրդը 2005 թվականին որոշել է վերականգնել եկեղեցու շենքը, ինչի համար ծախսվել է 700 հազար լիրա։ Եկեղեցու շրջակայքում բարեկարգման աշխատանքներ է իրականացրել Այնթապի քաղաքապետարանը։

2008 թվականին աշխատանքներն ավարտվեցին, և եկեղեցին դարձավ Օմեր Էրսոյի մշակութային կենտրոնը՝ մասնավոր համերգների, հանդիպումների և հարսանիքների նախընտրելի վայր[1]։

Եկեղեցու երկարությունը 21 մետր է, լայնությունը՝ 13 մետր։ Այն բազիլիկ կառույց է՝ բաղկացած նաոսից, նարտեքսից, գավիթից և կողային միջանցքներից։ Բաժանված է 2 սյուներով 3 նավերի[2]։ Շենքը ձգվում է արևելքից արևմուտք և ունի երկու մուտք։ Եկեղեցին զարդարված է սրբատաշ քարով, վարդագույն մարմարով և բազալտով։ Եկեղեցու մուտքի խորշերում և պատուհաններում պատկերված են թռչունների, հրեշտակների և խաչերի պատկերներ[1]։

  1. 1,0 1,1 1,2 «Fabrika deposuydu». www.aa.com.tr. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 3-ին.
  2. 2,0 2,1 «Tarihi Kiliseler». gaziantep.ktb.gov.tr. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 3-ին.
  3. «Dedeman Hotels & Resorts International». www.dedeman.com. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 3-ին.
  4. toucan (2022 թ․ օգոստոսի 16). «Aziz Bedros Kilisesi». Yüzyıllık Hikayeler (թուրքերեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 3-ին.