Jump to content

Իգնատիոս Պետրոս ԺԶ Բաթանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իգնատիոս Պետրոս ԺԶ Բաթանյան
Ծնվել էփետրվարի 15, 1899(1899-02-15)[1]
ԾննդավայրՄարդին, Թուրքիա
Մահացել էհոկտեմբերի 9, 1979(1979-10-09)[1] (80 տարեկան)
Մահվան վայրԶմմառ, Քեսերվանի շրջան, Լեռնային Լիբանան, Լիբանան
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի[2] և Հայ Կաթողիկէ Եկեղեցի
Մասնագիտությունկաթոլիկ քահանա և կաթոլիկ եպիսկոպոս
Զբաղեցրած պաշտոններթեմի հովվապետ, կաթոլիկ արքեպիսկոպոս, տիտղոսակիր արքեպիսկոպոս և տիտղոսակիր արքեպիսկոպոս

Իգնատիոս Պետրոս ԺԶ Բաթանյան փետրվարի 15, 1899(1899-02-15)[1], Մարդին, Թուրքիա - հոկտեմբերի 9, 1979(1979-10-09)[1], Զմմառ, Քեսերվանի շրջան, Լեռնային Լիբանան, Լիբանան, Կիլիկիո հայ կաթոլիկ եկեղեցու պատրիարք՝ 1962 թվականից մինչև իր հրաժարականը՝ 1976 թվականը։ Նրա ընտրությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Գրիգոր Պետրոս ԺԵ Աղաջանյանր Վատիկանի Հռոմի Կաթոլիկ Եկեղեցում զբաղեցրել է պաշտոն։

Քահանայություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա ծնվել է Օսմանյան կայսրության Մարդին քաղաքում։ Նա 1921 թվականին՝ 22 տարեկանում, քահանա է ձեռնադրվել։ 1933 թվականի հոկտեմբերի 29-ին օծվել է եպիսկոպոս՝ Մարդինի հայերի արքեպիսկոպոս (1933–1940) և Գաբուլայի արքեպիսկոպոս (1940–1952), հյուսիսային Սիրիայի հայերի արքեպիսկոպոս (1952–1959)։

1959 թվականի ապրիլի 24-ին դարձել է Գրիգոր Պետրոս ԺԵ Աղաջանյանի օգնական։ 1962 թվականի սեպտեմբերի 4-ին ընտրվել է Կիլիկիո հայ կաթոլիկ եկեղեցու պատրիարք։ 1976 թվականի ապրիլի 22-ը նա հրաժարական է տվել տարիքի պատճառով։

Իգնատիոս Պետրոս ԺԶ Բաթանյան կառուցել է Զմմառի նոր միաբանությունը և Լիբանանի Անջար քաղաքի Հայ Կաթողիկե որբանոցըը։ Իր պաշտոնավարման ընթացքում նա համարվել է շինարար կաթողիկոս[3]։

Իգնատիոս Պետրոս ԺԶ Բաթանյանը մահացել է 1979 թվականի հոկտեմբերի 9-ին Լիբանանում, 80 տարեկան հասակում[4]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Catholic-Hierarchy.orgUSA: 1990.
  3. Իգնատիոս Պետրոս ԺԶ Պաթանեան (1962-1976)
  4. h[ttps://www.encyclo.nl/begrip/iknadios_bedros_xvi_batanian Iknadios Bedros XVI Batanian]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]