Jump to content

Գրիգոր Պետրոս Ե Քիվբելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգոր Պետրոս Ե Քիվբելյան
Ծնվել է1738
Մահացել էհունիսի 17, 1812(1812-06-17)
Մահվան վայրԶմմառ, Քեսերվանի շրջան, Լեռնային Լիբանան, Լիբանան
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի[1]
Մասնագիտությունպատրիարք
Զբաղեցրած պաշտոններՀայ Կաթողիկե Եկեղեցու Պատրիարք

Գրիգոր Պետրոս Ե Քիվբելյան (1738 - հունիսի 17, 1812(1812-06-17), Զմմառ, Քեսերվանի շրջան, Լեռնային Լիբանան, Լիբանան), Տանն Կիլիկիո կաթողիկե եկեղեցու հինգերորդ հայ կաթողիկոս-պատրիարքը։ Նա մեծ ազդեցություն է ունեցել իր ժամանակի եկեղեցական կյանքում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է Քիլիսից, Անտոնյան միաբանությունից: Պատմագիրները նրան վկայել են «Մեծ անձնավորություն և Աստծուն հաճելի մարդ»[2]։

Նա Ադանայի նախկին պրեֆեկտուրայի պրեֆեկտն էր, որն այժմ հանդիսանում է Ադանայի հայերի անվանական թեմը։ 1788 թվականի մայիսի 11-ին ընտրվել է Կիլիկիայի պատրիարք և նույն տարվա սեպտեմբերի 15-ին հաստատվել իր պաշտոնում Պիոս VI-ի կողմից։

Կիլիկիայի Պատրիարքության տարածքում հոգևոր ծառայություն են մատուցել քահանաներ, միսիոներներ, հոգևոր ուսուցիչներ, սարկավագներ և ամուսնացած քահանաներ։ Յուրաքանչյուր խումբ ստացել էր իր անհատական կրթությունը, որը տարբերվել մյուսներից։ Պատրիարք Պետրոս Ե. որոշել է կենտրոնացնել և միավորել քահանաների կրթությունը՝ նպատակ ունենալով ստեղծել ընդհանուր կրթական մակարդակ Հայ Կաթողիկե Եկեղեցու հոգևորականների համար։

Հնդկաստանի Մադրաս քաղաքում բնակվող երկու հայ ոսկերչի՝ Միքայել Հովհաննեսի Բաբումյանի և Եդվարդ Ռաֆայելի Ղարամյանցի բարերարության շնորհիվ, Գրիգոր Ե-ին 1797-1810 թվականներին հաջողվել է կառուցել Աթոռի Հոգևոր ճեմարանը[3]։ Նա մշակել է նաև ճեմարանի ներքին կանոնադրությունը, դասացուցակը և բարեպաշտական հրահանգները:

Նրա օրոք վանականների թիվը հասել է 52-ի, որոնցից 4-ը եղել եպիսկոպոս, 4-ը՝ վարդապետ, 10-ը՝ քահանա և և մի քանի եղբայր։

Պետրոս Ե֊ի օրոք Լիբանանում հայ կաթողիկե համայնքն իր դիրքավորումն ու ազդեցությունը ամրապնդել է և պահպանել իր գոյությունը նույնիսկ օտար իշխանությունների ճնշումների ներքո, այդ թվում՝ Աքքայի բռնակալ Ժազար փաշայի հալածանքների ժամանակ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Krikor Bedros V. Kupelian». Catholic-Hierarchy.org. David M. Cheney.
  • Biographies of Past Catholicos Patriarchs in the Armenian Catholic Church History (englisch)
  • Eintrag auf gcatholic.org (englisch)