Jump to content

Բաղդադի թեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բաղդադի թեմ
Հիմնական տվյալներ
Տեսակարևելյան կաթոլիկ թեմ
ԵրկիրԻրաք Իրաք
ԴավանանքՀայ Կաթողիկէ Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը1954
ԳլխամասԲաղդադ, Իրաք
Մասն էՀայ Կաթողիկէ Եկեղեցի
ԱռաջնորդNerses Zabbara? և Էմմանուել Դաբաղյան
Հիմնադրված1954
Քարտեզ
Քարտեզ

Բաղդադի թեմ[1] (լատին․՝ Archieparchia Babylonensis Armenorum), հայ Կաթոլիկ եկեղեցու թեմ, որի կենտրոնը գտնվում է Բաղդադ քաղաքում՝ Իրաքում։ Բաղդադի թեմը ենթակա է Տանն Կիլիկիո կաթողիկե եկեղեցուն և տարածում է իր գործունեությունը ժամանակակից Իրաքի ողջ տարածքում։ Հայ Կաթոլիկ եկեղեցու Բաղդադի թեմի հավատացյալների թիվը կազմում է 2 հազար մարդ, գործում է երկու կրոնական կառույց՝ սուրբ Վարդարանի Տիրամոր տաճարը և սուրբ սիրտ Հիսուսի եկեղեցին։

Մինչև 1954 թվականը Իրաքի տարածքում գործում էր Պատրիարքական փոխանորդ, որը 1954 թվականի հունիսի 29-ին Հռոմի Պիոս XII պապի «Ex quo tempore» կոնդակով վերափոխվեց Բաղդադի թեմի։

2006 թվականին Հռոմի Բենեդիկտոս XVI պապը տվել է իր համաձայնությունը Հայ Կաթոլիկ եկեղեցու Եպիսկոպոսական Սինոդի անցկացման համար, որը տեղի է ունեցել Լիբանանում 2006 թվականի սեպտեմբերի 4-ից 13-ը։ Այս Սինոդում Բաղդադի թեմի առաջնորդ է ընտրվել Էմմանուել Դաբբաջյան քահանան, որը բնակվում էր Թբիլիսիում (Վրաստան)։ Էմմանուել Դաբբաջյանը Թբիլիսիի հայ կաթոլիկ ծխի հոգևոր հովիվն էր և ճեմարանի ռեկտորը (2003 թվականի օգոստոսի 23-ից)։ Նույն ժամանակ Էմմանուել Դաբբաջյանը պատասխանատու էր Վրաստանի հայ կաթոլիկների համար։ 2006 թվականի սեպտեմբերի 13-ին Հայ Կաթոլիկ եկեղեցու Սինոդն ընտրել է Էմմանուել Դաբբաջյանին Բաղդադի թեմի առաջնորդի պաշտոնում։ 2007 թվականի օգոստոսի 4-ին նա եպիսկոպոս է ձեռնադրվել։

Թեմի առաջնորդներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • արքեպիսկոպոս Ներսես Թայրոյան (29.06.1954 — 1.10.1972)
  • արքեպիսկոպոս Հովհաննես Գասպարյան (6.12.1972 — 5.08.1982) — ընտրվել է Կիլիկիո Հայոց Պատրիարք
  • արքեպիսկոպոս Պողոս Կուսսա (27.06.1983 — 13.10.2001)
  • արքեպիսկոպոս Էմմանուել Դաբբաջյան (13.09.2006 — 9.10.2017)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հայաստանի Հանրապետության կառավարություն (2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշում). «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանելու մասին (N 4 հավելված՝ Եկեղեցական այն կառույցների ցանկ, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը (հաստատված օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից, մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին նշումով) համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ)». arlis.am.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]